Կրկին շտեմարանների թեման
Ինչքա՞ն կարելի է ամեն տարի բարձրաձայնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջի մասին, որն ասում է, որ ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախատեսվող հարցաթերթիկները կազմվում են բացառապաես կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և […]





































