18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

”Ղալաթ են անում”

”Ղալաթ են անում”,-այսօր Ազգային ժողովում այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը: Նշենք, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ”Ժառանգությունն” ու ՀՅԴ-ը անվստահություն են հայտնելու կառավարությանը: Այլ հարցերի նախարարը չպատասխանեց։ Նշենք, որ նա ԱԺ-ում մասնակցում էր Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ 

Երեւանցի աշակերտները գիրք են նվիրել Երեւանի քաղաքապետին

Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին։ Չնայած աշակերտների այցն անակնկալ է եղել Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգ է տարել, որ աշակերտները նույնպես նվեր ստանան […]

Նոր ֆիլմ` Գագկաշեն եկեղեցու մասին

Վաղը Ճարտարապետների միությունում տեղի կունենա հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի պատրաստած 10-րդ ֆիլմի շնորհանդեսը, որը ներկայացնում է հայ ճարտարապետության գլուխգործոց` Զվարթնոցի կրկնօրինակով կառուցված Գագկաշեն եկեղեցին: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը: Ըստ բանախոսի` ֆիլմում ներկայացված է տաճարի կառուցման պատմությունը: Այն կառուցվել է 1000-1020 թթ. Անիում ճարտարապետ […]

Արաբական Էմիրությունների հեղինակավոր թերթը խստորեն քննադատել է Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը

Այն որ Թուրքիայի վարչապետ Ռ. Թայիփ Էրդողանը իրեն պատկերացնում էր որպես համայն մուսուլմանների առաջնորդ, իսկ Թուրքիային էլ առաջատար երկիր մուսուլմանական աշխարհում, նորություն չի, սակայն մի բան է ցանկանալն, իսկ բոլորովին այլ բան է հնարավորություն, առավել ևս ներուժ ունենալը ցանկացածը իրականացնելու համար: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից այդքան քարոզվող <<նեօօսմանիզմի>> ռազմավարությունը, բախվելով աշխարհաքաղաքական իրողություններին և […]

Միլենայի ծնողները դիմում են բարգութ մարդկանց

Վայքում բնակվող 10-ամյա Միլենա Հարությունյանը օգնության կարիք ունի: Երեխայի մոտ ի ծնե հայտնաբերվել է մանկական ուղեղային կաթված՝ ՛՛ДЦП՛՛՛: Աղջնակը 7 տարեկանում վիրահատվել է Երևանում, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար երեխային պետք է շտապ տանել Ֆրանսիա, որտեղ վիրահատվելուց  և բուժման կուրսեր անցնելուց հետո աղջիկը կարող է լիարժեք ապրել: Միլենայի վիրահատությունը և բուժումը զգալի գումարի հետ են […]

Բելգիացի հեծանորդը զոհվել է մարզման ժամանակ

Անտվերպենում մարզման ժամանակ զոհվել է բելգիացի հեծանվորդ Կրիստոֆ Գոդդաերտը: Նա հանդես էր գալիս “IAM Cycling” թիմում: Մարզիկը զոհվել է կայարանում. նա վրաերթի է ենթարկվել ավտոբուսի կողմից: Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն փրկել նրան չի հաջողվել: 27-ամյա հեծանվորդը 2008 թ.-ին դարձել էր երկրորդը “Վանդեի տուրում” եւ երրորդ տեղն էր նվաճել “Փարիզ-Բրյուսել” մրցարշավում:

Մայդանի հայ աջակիցները ակցիա իրականացրին

Մոտ 2-3 տասնյակ քաղաքացիներ այսօր իրենց աջակցությունն են հայտնել Մայդանում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին: Նրանց երթը սկիզբ առնելով Հաղթանակ զբոսայգու մոտից շարժվել է մինչև Ուկրաինայի  դեսպանատուն : Ակցիայի մասնակիցները ունեցել են  “Մայդանը նաեւ մենք ենք”, “Ուկրաինայում Մարտի 1-ն է”, “Putin, go home”  գրություններով պաստառներ: «Մենք դատապարտում ենք Ուկրաինայի իշխանությունների բռնությունների ցուցարարների նկատմամբ։ Մենք պահանջելու են […]

Հանգիստ եղի, ոչ էլ այդ փողերն եմ ստացել. կրքեր “Նաիրիտի” շուրջ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց առաջարկ ստեղծելու ”Նաիրիտ գործարան” ՓԲԸ ասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Մինասյանը նշեց, որ այս մասին զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ, սակայն վերջինս ասել է, որ չի տեսնում հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն: […]

Կաբաեւան` իր եւ Պուտինի հարաբերությունների մասին

Ռուս հայտնի մարզուհի, Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան, ռուսական ari.ru-ի հետ զրույցում, բացի քաղաքական հարցերից, խոսել է նաեւ իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններից: Հիշեցնենք, որ ռուսական մամուլը պարբերաբար գրում է Վլադիմիր Պուտինի եւ Ալինա Կաբաեւայի սիրավեպի մասին, գրում են նաեւ, որ Կաբաեւան Պուտինից երկու երեխա ունի: Պատասխանելով կայքի հարցին, թե արդյոք ՛՛լինում է ծուխ […]

Անպայման լինում են բարեփոխումները վատ ներկայացնելու փորձեր. Վ. Ավանեսյան

”ՀՀ նախագահը բավականաչափ մանրամասն և հանգամանալից ներկայացրել է կուտակային կենսաթոշակային համակարգը, և կարծում եմ, որ այո դրանք այնպիսի բարեփոխումներ են, որ իսկապես արժանի են` անկախ նրանից, թե որտեղ է ներկայացվում ՀՀ նախագահի կողմից, այդ կարծիքը հստակ լինի, որովհետև նման տեսակի բարեփոխումները հաճախ լուրջ ճանապարհ են ունենում անցնելու և անպայման լինում են բարեփոխումները վատ ներկայացնելու փորձեր”,-այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ