28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիրները դժգոհ են, որ իրենք էլ չեն մեկնել Սիրիա

Այսօր նախքան հայտարարություններին անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պատգամավորական պատվիրակություն է մեկնել Սիրիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ-ից պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ՛՛Ժառանգությունից՛՛ Թևան Պողոսյանը: Նրանք մեկնել են Սիրիայի Հանրապետություն` Քեսաբի դեպքերն ուսումնասիրելու համար, որից հետո խորհրդարանին կտեղեկացնեն դեպքերի մասին: Տեղից արձագանքեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը`ինչի միայն ՀՀԿ-ականներով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. ՛՛Էդմոնը ՀՀԿ-ական է˚՛՛: ԱԺ նախագահն էլ պատասխանեց, որ այլ արձագանքներ չեն եղել:

Ապա հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ ողջունելի է այս քայլը, սակայն ուրախ չէ, որ դա արվել է կուսակցական ձևաչափով: ՛՛Փառք Աստծու Հայստանի խորհրդարանը բազմակուսակցական է, ու ճիշտ կլիներ, որ մյուս կուսկացությունները ևս մասնակցեին: Ճիշտ հասկացեք՝ մենք խնդիր չունենք, բայց այս աշխատոաճը մեզ համար ընդունելի չէ՛՛,-նկատեց նա:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ընդդիմությունից պատվիրակության կազմում են Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Վարդանյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նաև Օպերայի և բալետի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին ու ասաց, որ չպիտի մրցույթ հայտարարվեր, այլ պիտի քննարկումներ լինեն, մասնագիտական խորը քննադատություններ անցկացվի, մշակվի հայեցակարգ, ռազմավարություն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ