25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հայ ժողովրդի այս ինքնաբուխ, ինքնապաշտպանական զարթոնքը հանկարծ քամուն չտաք. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի այս ինքնաբուխ, ինքնապաշտպանական զարթոնքը հանկարծ քամուն չտաք… Հենց հիմա Բաղրամյանում հայը փորձում է ազատագրվել ներսի թուրքից, միայն էդ դեպքում մեր սահմաններից ռադ կանենք արտաքին թշնամուն… Մարդիկ եկել են ու գալիս են, հոսքը չի դադարում, ո՞ւզում էիք, չէ, որ շաաատտտ մարդ գա, եկել են… […]

Ո՞ւր եք քաղաքական ու պետական գործիչներ՝ նախագահներից մինչև պատգամավորներ, կուսակցություններ, արժանի եղեք երբեմնի ձեր կոչումներին․ Հայր Սուրբ Ասողիկ աբեղա Կարապետյան

Հայր Սուրբ Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին և դիմել քաղաքական գործիչներին։   Նա գրել է․«Ո՞ւր եք քաղաքական ու պետական գործիչներ՝ նախագահներից մինչև պատգամավորներ, ո՞ւր եք կուսակցություններ, ո՞ւր եք վարչական հին ու նոր առաջնորդներ Հայաստանի Հանրապետության: Ժողովրդին պետք է կազմակերպել, ժողովրդին պետք է առաջնորդել, ժողովրդի ուժը պետք է մահակ դարձնել և մեր խնդիրներն արմատապես […]

Վերահաստատում ենք՝ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արցախի նախագահ

Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։   «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, […]

«Այնպես չէ, որ լուծումը պետք է ձեռնտու լինի միայն մեզ». Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ «ոչ երազանքային» լուծման կգնա (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահեցրեց՝ առաջիկայում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու: Նա, սակայն, մեկ խոստովանություն արեց: «Մյուս կողմից, մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ, թեկուզ, ոչ երազանքային, բայց, այնուամենայնիվ, կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել ու գնալ այդ լուծումներով»,-ուղիղ եթերի ժամանակ ասաց նա Փաշինյանն ասաց, […]

«Մեր տղերքը կռիվ են տալիս սահմանին, տականքը քեֆ-ուրախության մեջ լակում է ու էլի ժողովրդին դնում ուղտի տեղ»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․ «Սրիկան իր վերջին ուղիղ եթերը ինչ-որ մի օբյեկտի զուգարանից էր անում։   Մեր տղերքը կռիվ են տալիս սահմանին, տականքը քեֆ-ուրախության մեջ լակում է ու էլի ժողովրդին դնում ուղտի տեղ։ Ժողովուրդ, ապացուցենք, որ ուղտ չենք։   Որ մեր հերոս տղերքը իզուր չեն կռվում։   Որ մեր նահատակները […]

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է․ ՊՆ

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։  

Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել․ Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, թե «որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման»։ «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ