23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ուկրաինան դիմել է ՄԱԿ` մեղադրանքներ հնչեցնելով Ռուսաստանի հասցեին

Ուկրաինայի իշխանությունները դիմել են ՄԱԿ` խնդրելով որքան հնարավոր է արագ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ երկրում տիրող իրավիճակի համար: ”Մենք դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեր գործընկերներին նիստ հրավիրելու հարցով: Մենք կներկայացնենք ապացույցներ այն մասին, որ ռուսական կողմը իրականացնում է գործողություններ, որով ավելի է թեժացնում Ուկրաինայի ներսում ընթացող հակամարտությունը… և փորձում է խանգարել նախագահական ընտրությունների […]

Նա պարտավոր է միջոցները ծառայեցնել այս երկրի համար. Ա. Մինասյան

՛՛Մենք կուզենայինք ծրագրում տեսնել Կառավարության վճռականությունը ընդդիմության մասին օրենքի ընդունման և գործադրման մասով, կուզենայինք տեսնել, որ Կառավարությունը և իշխանությունը պատրաստ են իշխանության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը վերապահել նաև ընդիմությանը, որովհետև առանց նման համատեղ աշխատանքի հնարավոր չէ ապահովել ներքին համախմբվածությունը, հակառակը` կհաստատվի իրար մերժելը, իրար ծրագրերը չընդունելը՛՛,-այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]

”Արժանի էինք հաղթանակին”. Մաուրո Գևգևոզյան

”Ալյանսա Լիմայի” հարձակվող Մաուրո Գևգևոզյանը Depor.pe-ի հետ զրույցում խոսել է Կոպա Ինկա մրցաշարում տարած հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ Գևգևոզյանի գոլը թույլ էր տվել իր ակումբին խուսափել պարտությունից: ”Մենք խնդիրներ ունեցանք հանդիպման սկզվում, սակայն արժանի էինք հաղթանակի: Երկրպագուների հետ տոնում ենք հաղթանակը: Անհավանական էր, որ կարողացանք հետ բերել երկու գնդակի տարբերությունը”,-նշել է հայազգի ֆուտբոլիստը:

Թե ինչպես է Դավիթ Հարությունյանը ձեռք բերել իր տներն ու այլ ունեցվածքը

 ՛՛Հայտարարագրել եմ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ իր ունեցվածքը՝ 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց, գործադիր մարմնում աշխատած տարիներին չի վաստակել:  ՛՛Չեմ ուզում թվարկել Մոսկվայի կոմունալ բնակարանի մեկ սենյակը, որը ինձ բաժին է հասել հորեղբորիցս, նա ինձ կտակել է ու այնտեղ մինչև հիմա […]

Այդ ի՞նչ դրսևորում է ՀՀ 13-րդ կառավարության նկատմամբ. Արսենյան

՛՛Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տարբեր ելույթ ունեցողներ ասացին, որ Հայաստանը փոքր երկիր է, և Հայաստանում բոլորը գիտեն՝ ով ինչ է անում, ինչով է զբաղվում: Ճիշտ են ասում, և այդ փոքր երկիր լինելու պարագայում մարդիկ տեղեկացված են տարբեր տեսակետի կետ.ամ-ների ֆինանսավորման աբյուրներից՛՛,-Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինիս զարմացնում են իշխանական […]

՛՛Միակ աղբյուրը գործարարությունն է՛՛

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Կառավարության ծրագրի քննարկմանը ասաց, թե ծրագրում առանցքային դերը հատկացված է մարդուն: ՛՛Այս համատեքստում զարգանալու է տնտեսական զարգացման քաղաքականությունը, որը կոչված է երաշխավորելու՝ առաջին հերթին տնտեսական աճի ձևավորման գործընթացում հասարակության հնարավորինս լայն ընդգրկում։ Հնարավորինս խրախուսվելու է ձեռներեցությունը՝ հնարավոր բոլոր միջոցներով և մակարդակներով՛՛,-նշեց նա։ Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, թե պետության կայացման և ձևավորման միակ […]

”Համանախագահները փորձում են մասնատել Արցախը հետագայում առևտուր անելու համար”. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսում նշել է, որ արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, քանի որ դրանք կտրված են իրականությունից: ”Մադրիդյան սկզբունքների մասնիկները և իրագործման մեխանիզմներն, այլ կերպ ասած, ավելի մութ անտառ են։ Ադրբեջանը հասկանում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ խաղաղություն հաստատել, դա հասկանում է նաև Հայաստանը”,- նշել է […]

Ուղևորատար գնացքում առյուծին գրանցել են որպես կատու

Մոսկվայից երկաթուղային գնացքով Նոր Ուրենգո տեղափոխվելու համար 50 կիլոգրամանոց առյուծը դեռևս անհայտ պատճառներով գրանցվել է որպես կատու: Կենդանին տեղափոխվում էր վանդակի միջոցով: Հետագայում այն ինչ-ինչ պատճառներով բացվել է: Տեղափոխող կինը վախեցել է մտնել խցիկ, քանի որ կենդանին իրեն անհանգիստ է պահել:  Այժմ կինը ցուցմունքներ է տալիս: Նշենք, որ առյուծը պետք է տեղափոխվեր կրկես, սակայն երկաթգծի կայարանում […]

Քառյակը կբոյկոտի Կառավարությանը

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց քառյակի հերթական դռնփակ նիստը: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղի է ունեցել քառյակի փոքր աշխատանքային քննարկում, որի ժամանակ որոշվել է չմասնակցել Կառավարության ծրագրի քվեարկությանը:  Վերջինիս խոսքով՝ քննարկմանը եղել է երկու դիրքորոշում՝ կամ միասնական դեմ քվեարկել, կամ չմասնակցել քվեարկությանը: ՛՛Որոշեցինք քառյակով միասնաբար չմասնակցել քվեարկությանը: Եվ յուրաքանչյուր խմբակցություն […]

Ովքեր այլեւս չեն աշխատի Բնապահպանության նախարարությունում

Բնապահպանության նախարար Արամային Գրիգորյանը վստահեցնում է՝ այն մարդիկ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, կշարունակեն աշխատել նախարարությունում: ՛՛Մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ու տրամադրված են, որ հաջողություններ ունենան, աշխատելու են: Իսկ մարդիկ, որոնք չեն կարողանա իրենց առաջադրանքները իրականացնել, չեն կարողանա աշխատել, իրենց տեղերը պետք է զիջեն՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ