07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ուորլիքի նպատակը դա չէր. ԱՄՆ դեսպանը պարզաբանում է

Այսօր Հաղթանակի այգի այցելած ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության նպատակը չի եղել ԱՄՆ-ի՝ ԼՂ հարցի շուրջ նոր քաղաքականության հրապարակումը:  Նրա նպատակը, դեսպանի խոսքով, եղել է խաղաղության հաստատման համատեքստում քննարկումների վերսկսումը: ՛՛Ուորլիքի ելույթում ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերջին […]

Անկարայում տեղացիների եւ սիրիացի փախստականների միջեւ բախում է տեղի ունեցել

Անկարայի Ալթընդաղ թաղամասում տեղացիների և սիրիացի փախստականների միջև լարվածություն է ստեղծվել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի` տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր սիրիացիներից մեկը հարվածել է թաղամասի բնակիչներից մեկին, ինչից հետո տեղացիները փորձել են վրեժ լուծել սիրիացիներից, գրում է Ermenihaber.am-ը: Նրանք քարեր են շպրել այն շենքի վրա, որտեղ բնակվում են սիրիացի գաղթականները: Ավելի ուշ միջամտել է ոստիկանությունը և դժվարությամբ կարողացել […]

Լեւոն Պաչաջյանն ամբողջական հանդիպում է անցկացրել ”Ասիրիսկայի” կազմում

Շվեդիայի առաջին դիվիզիոնի առաջնության 6-րդ տուրում ”Ասիրիսկան”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը, հյուրընկալվելիս պարտություն թ կրել ”Վարնամոյին”: Պաչաջյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը: ”Ասիրիսկան” գտնվում է 12-րդ հորիզոնականում:

Վարչապետը մասնակցել է Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառմանը

Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովուրդը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձը և Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր օրենսդիր և գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի […]

Տարոն Մարգարյանը՝ Միկոյանի արձանը տեղադրելուց

՛՛Շնորհավորում եմ բոլոր՝ թե Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, թե Շուշի մեր ազատամարտիկներին, թե մեզ բոլորիս։ Այսօր բոլորի համար կրկնակի տոն է, որ մենք նման մեծ հաղթանակներ ունենք՛՛,-այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նա վետրաններին և ազատամարտիկներին մաղթեց առողջություն, երջանկություն և որ տեր լինեն սեփական երկրին: Անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում […]

”Սպարտակը” Եվրոպայի լիգայում հանդես գալու համար պետք է զբաղեցնի 5-րդ հորիզոնականը

Ռուսաստան Եվրոպայի լիգայի գալիք խաղարկությանը կներկայացնի ”Ռոստովը”, որն այսօր դարձավ Ռուսաստանի գավաթակիր: Ավելի վաղ եվրագավաթներում հանդես գալու իրավունք էին ստացել ”Զենիթը”, ”Լոկոմոտիվը” եւ ԲԿՄԱ-ն: Բացի այդ, Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք կստանան այն երկու թիմերը, որոնք կզբաղեցնեն 4 եւ 5 հորիզոնականները: Այդ տեղերին հավակնում են ”Դինամոն”(49 միավոր), ”Կրասնոդարը”(46) եւ ”Սպարտակը”(44): Առաջնության ավարտին մնացել է 2 […]

Սեյրան Օհանյանի բաժակաճառ-ցանկությունը /վիդեո/

Այս տարի, ի տարբերություն նախորդների, Հաղթանակի այգում վրաններում մատուցված զինվորական դաշտային ճաշն ավելի բարելավված էր:   ՛՛Զինվորական դաշտայաին ճաշ այստեղ կա, բայց մի փոքր բարեալավված ուտեստներով՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ հավելելով. ՛՛Կարծում ենք՝ վետերանների հետ կարելի է այս տարի մի քիչ լավ ուտեստներով սեղան նստել՛՛:  Նախարարից հետաքրքրվեցինք, թե ինչ կենացներ են հնչել վրանում:  Մանրամասները՝ […]

Մեծ արվեստագետի եւ քաղաքացու, հրաշալի մարդու անմոռանալի կերպարը միշտ վառ կմնա ժողովրդի հիշողության մեջ

Հայ երաժշտական արվեստը ծանր ու անդառնալի կորուստ կրեց: Կյանքի 86-րդ տարում, 2014 թվականի ապրիլի 24-ին իր մահկանացուն կնքեց ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը: Կ. Օրբելյանը ծնվել է 1928 թ. հուլիսի 29-ին, Արմավիր քաղաքում: 1952 թ. ընդունվել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան` ուսումնառությունը համատեղելով Երևանի օպերայի […]

Զոհրաբյանի և Տեր-Պետրոսյանի ջերմ հանդիպումը

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոների առթիվ այսօր Հաղթանակի զբոսայգի էր այցելել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Այստեղ էին խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներից՝ Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահագն Մախսուդյանը և այլք: Նրանցից մի քանի րոպե հետո այստեղ եկան նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ անդամները: Նաիրա Զոհրաբյանը մոտեցավ, ողջունեց առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ