ՀՀ ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորում
Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության եւ զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները եւ ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը: ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համատեղ միջոցառմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ […]





































