03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երթուղայինում 4 սևամորթ երիտասարդներ ծեծի են ենթարկել հային. Իրավունք

“Իրավունք” թերթը գրում է.

Հունիսի 22-ին՝ ժամը 21:15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ 44 համարի երթուղայինում չորս սևամորթ երիտասարդ վիճաբանում և հարվածում են ՀՀ քաղաքացու:

“Իրավունքը” րոպեներ անց լինելով դեպքի վայրում` ականատես եղավ, թե ինչպես են օտարերկրացիները մեծ աղմուկ բարձրացրել ու ոչ մի կերպ չէին ուզում ենթարկվել ոստիկաններին: Ինչպես հաջողվեց պարզել հավաքվածներից, վերոնշյալ սևամորթները կռվի են բռնվել ՀՀ քաղաքացու հետ ու հայհոյանքներ հնչեցրել: Արդյունքում խառնվել են ոստիկաններն ու փորձել կարգի հրավիրել օտարերկրացիներին:

Ի վերջո, ոստիկաններին մի կերպ հաջողվեց աղմկոտ սևամորթներին տեղավորել ոստիկանական գազելում ու տեղափոխել բաժին:

Թե ի՞նչ ճակատագրի արժանացան բերման ենթարկված սևամորթները, “Իրավունքը” փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ, ով հղում կատարելով ոստիկանության պաշտոնական կայքին` նշեց. “Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ է, ով հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ