09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վստրեչի Ապերին տարել են ԱԱԾ` հարցեր են տվել. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

Հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին անցյալ ուրբաթ բերման ենթարկելը  ժամանակի առումով համընկավ գողականների դեմ ոստիկանական ռեյդերի հետ, որի ընթացքում խուզարկություններ էին արվել, ապա քրեական հեղինակություններին բերման ենթարկել: Արամ Վարդանյանին բերման ենթարկելը, սակայն, կապ չունի ոստիկանության գործողությունների հետ: Նրան տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել և բաց թողել:

Տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ Վստրեչի Ապերին հարցեր են տվել մեկ այլ քրեական հեղինակության՝ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության վերաբերյալ:

Այս գործով քննությունը, որով նախկինում զբաղվում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, իսկ ապրիլից տեղափոխվել է ԱԱԾ, վերջերս կտրուկ աշխուժացել է, այս մասին, դետալներ չմանրամասնելով, հայտնեց գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը. “Շատ ակտիվ աշխատանք է գնում”: 
Նրանից փորձեցինք պարզել, թե ինչ կապ ունի Թևոսիկի եղբոր սպանության գործի հետ Վստրեչի Ապերը: Փաստաբանն ասաց. “Մենք նախաքննության վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու ստորագրություն ենք տվել և կաշկանդված ենք, բայց կարող եմ ասել, որ գոնե իմ պաշտպանյալին արված հարցադրումներից կհասկանայի ինչ-որ բան, սակայն որևէ հարցադրում Արամ Վարդանյանի վերաբերյալ չի եղել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ