ԲՀԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի կամ իր կուսակցության պաշտպանության կարիքը չունի
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանի համար տարօրինակ էր, որ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում հիմնական շեշտը դրել է ԲՀԿ-ի պաշտպանության վրա: ՛՛Հիմնական ակցենտը ԲՀԿ-ի հանդեպ ռևերանս էր: Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի կամ իր կուսակցության պաշտպանության կարիքն ունի, բոլոր դեպքերում ռևերանս էր՝ որպես շնորհակալություն […]





































