Փաշինյանի վերջին ելույթից մինչև Պրահա. ՈւՂԻՂ
Արթուր Թովմասյանը գրում է. Մեկդ սրանց հուշեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցային սեղանի շուրջ նստելուց և խաղաղության պայմանագրի կետերը նայելուց առաջ կարդան Ռուբեն Սաֆրաստյանի «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գիրքը և դրանց պատմությունը, և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի թեզերը: Մեջբերումներ այդ գրքից. ️.. «Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես […]
Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է», – նշեց նա: ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիներին հոգեբանական ճնշումների են ենթարկել: «Բոլոր այս դեպքերը կարտացոլվեն ՄԻՊ-ի փակ զեկույցում՝ առանց անունների, որովհետև մենք չենք ուզում […]
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին: Այդքան տարածքներ դավադրաբար հանձնելուց հետո միջանցքն ինչո՞ւ չպետք է տա: Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում լրագրողների հետ զրույցում նշել է, թե որ դեպքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները և կբացվի սահմանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը։ «Մենք միայն ասում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղությանն առնչվող պայմանագիրը ստորագրեք, հենց այդ պահից մեզ հետ կապված որևէ անհարթություն չի լինի, սահմանները կբացվեն»,-ասել է նա։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ անդրադարձել է Պրահյան արդյունքներին։ Նա մասնավորապես գրել է․ «1. Քառակողմ հայտարարությամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը փուչիկ է։ Ալմաթայի համաձայնագիրը նման հիմք չի հանդիսանում, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս, ինչը չի խանգարել Ադրբեջանին հարձակվել եւ գրավել Հայաստանի սուվերեն տարածքները։ 2. ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում […]
Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Աշխատակիցներն ասում են, որ տեսչական մարմնից եկել, կնքել են տաղավարները և իրենց թույլ չեն տալիս աշխատել։ «Մեզ ասել են, որ անժամկետ փակ է տոնավաճառը, էսքան մարդկանց ապրուստի միջոցը դա է, փակել, ասել են՝ գնացեք, տեսեք՝ ինչ եք անում։ Թող ասեին, ժամանակ տային, տեսնեինք՝ ինչ ենք […]
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Թվիթերում. Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները: Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել: Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ ամբողջապես համապատասխան մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը։
Երկու ամիս անընդմեջ Հայաստանից խոշոր արտահանում է իրականացվել դեպի Թուրքիա։ Արտահանվել է գերազանցապես ոսկի։ Ոսկու խոշոր արտահանում է իրականացվել նախ՝ հունիսին, ապա՝ հուլիսին։ Ընդ որում՝ հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, ոսկու արտահանումն ավելացել է։ Պաշտոնական տվյալներով, հունիսին Հայաստանից Թուրքիա էր արտահանվել ավելի քան 20 մլն դոլարի ոսկի։ Այն կազմել էր այդ երկիր իրականացված ընդհանուր արտահանման 99 […]





























