22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հայաստան» խմբակցությունը բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հարցով արտահերթ նիստ կնախաձեռնի

Առաջիկա օրերին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովում արտահերթ նիստ է նախաձեռնելու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու համար, «Ազատության» եթերում հայտարարել է խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, և Արցախի հարցում ընդդիմության ու իշխանության տեսակետները նույնական են, իշխանական պատգամավորները չպետք է որ իրենց բացակայությամբ խոչընդոտեն արտահերթ նիստը:
«Առաջիկա օրերին նաև ընդդիմությունը նախաձեռնելու է Ազգային ժողովում երկու հիմնարար փաստաթուղթ բանակցային պրոցեսում Հայաստանի կարմիր գծերի, դիրքորոշումների հետ կապված, և եթե Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից նման բան է հայտարարել և անկեղծ է դրա մեջ, հույս կունենամ, որ իշխանության խմբակցությունը ևս կմիանա, և հակառակ նախկինում իր գործելաոճի, որ բազմաթիվ անգամներ ընդդիմության նախաձեռնած նման արտահերթ նիստերի, հայտարարությունների ընդունման, Հայաստանի Ազգային ժողովի հստակ դիրքորոշման արտահայտման բոլոր նախաձեռնությունները չի բոյկոտի, ինչպես եղել է միշտ, և այս անգամ քաղաքական մեծամասնությունը՝ խորհրդարանական կգա և կողմ կքվեարկի ընդդիմության կողմից առաջադրված և օրերս Ադրբեջանի Ազգային ժողովի հայտարարության ի պատասխան՝ Ազգային ժողովի հայտարարության նախագծի և ընդհանարապես բանակցային պրոցեսում Հայաստանի դիրքորոշման հստակ արտահայտելու»,- ասել է Մանուկյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ