Ի՞նչու էր Լևոն Զուրաբյանը մեկնել Մոսկվա.Ժողովուրդ
՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջին երեք օրերին գտնվել է Մոսկվայում: Մեր տեղեկություններով՝ Լևոն Զուրաբյանը Մոսկվա է մեկնել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, իսկ վերադարձել երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Արդյունքում այս օրերին խորհրդարանում է Զուրաբյանի պարտականությունները կատարում էր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: […]





































