22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով ձերբակալվածներից մեկն արդեն կալանավորվել է

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով ձերբակալված 32-ամյա տղամարդը կալանավորվել է։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ, բավարարել է Վ. Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Ձերբակալված մյուս տղամարդուն՝ Ա. Բ.-ին, կալանավորելու միջնորդությունը դեռևս քննվում է։ Նոյեմբերի 9-ին […]

«Ես վախեցող անձնավորություն չեմ, դրա համար էլ գրել եմ` боевая готовность N1». Սեյրան Օհանյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ առաջիկայում «թատրոն» է լինելու, որի ժամանակ իրեն ձերբակալելու են։ Նա անդրադարձավ նաև այն լուրերին, թե հնարավոր է՝ Գլխավոր դատախազը մտնի ԱԺ և մի քանի պատգամավորների, այդ թվում՝ նաև իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսելու համաձայնություն ստանա։ «Այդ հարցերը […]

«Ալիևի առաջ քրոնիկ գլուխ կախողները թող չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նկատել է․ «Երբ իշխանություններն ամբողջ քառօրյան հաշված ժամերի ընթացքում ավարտում են, իհարկե արտառոց երևույթ է»։ Լրագրողի դիարկմանը, որ ՔՊ-ականները հայտարարել էին, թե «ընդդիմադիրներն ասելիք չունեին, եկան ԱԺ, գլուխները կախ՝ գնացին», Խամոյանն արձագանքել է․ «Ալիևի առաջ քրոնիկ գլուխ կախողները թող չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին։ ՔՊ-ին […]

Դատարանը կալանավորեց Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխաներին սպանած կասկածյալներից մեկին

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Վրույր Բ-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տիգրան Ոսկանյանը մի քանի ժամ դռնփակ դատական […]

Նկրտումներ՝ ուղղված Հայաստանին եւ ոչ միայն

Նոյեմբերի 11 Սամարղանդում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայկական ալիքը» ներկայացնում է թշնամական պետության ղեկավարի ելույթի առանցքային կետերը՝ համապատասխան մեկնաբանությամբ. «Թյուրքական աշխարհի սահմանները շատ լայն են և դուրս են գալիս ներկայիս թյուրքական անկախ պետությունների աշխարհագրական սահմաններից: Ուստի կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Թյուրքալեզու պետությունների […]

ՏՏ ոլորտը բախվում է ճգնաժամի

Անցնող տարին հետաքրքրական էր աշխարհաքաղաքական զարգացումներով և դրանց ֆոնին մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումներով։ Հայաստանյան տնտեսական կյանքում հատկապես ակտիվ շարժ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան տեղափոխված մեծ թվով ռուսաստանցիների միջոցով, որոնց գերակշիռ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի աշխատակիցներ են։ Շատ դեպքերում ամբողջ ընկերություններ էին իրենց աշխատակիցներով տեղափոխվում այստեղ` խուսափելու ՌԴ դեմ գործադրվող սահմանափակումներից և պատժամիջոցներից։ Սա, […]

Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանն անօրինականորեն և հայկական կողմի թողտվությամբ փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը

Ուղիղ մեկ տարի առաջ նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Կապանում ՏԻՄ ընտրություններ էին։ Նույն օրը՝ ուղիղ կեսգիշերին, Ադրբեջանն անօրինականորեն և հայկական կողմի թողտվությամբ փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը՝ Կապանից կտրելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ ու Շիշկերտ գյուղերը։ Ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն անօրինական արգելափակելուց ուղիղ մեկ տարի անց Հայաստանի “Ճանապարհային […]

Կրակոցներ Էջմիածնում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ Ժամը 23։30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ս. Մանուկյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկի դիմաց Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Գրիգորյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է նույն քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արման Պետրոսյանի կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Հ. Գրիգորյանն ու նրա ուղեւոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Քոչարյանը իջել են […]

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր պետք է մեկնարկի ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։ Մրցաշարը կազմակերպվում է Վատիկանի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է Հռոմի պապը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ