Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգոս Կասուլիդիսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է Կիպրոսի դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-կիպրական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի՝ նպաստելով երու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն […]





































