Ի՞նչ վիրուս է շրջում Աբովյանում /վիդեո/

Աբովյանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Բաբայանը նշել է, որ աբովյանցիների մոտ տարածված է էխոկոկսակ վիրուսը: Նրա խոսքով, ողջ հանրապետությունում կա շնչուղիների վարակիչ այս հիվանդությունը, սակայն Աբովյանում այն մեկ ամիս է չի նահանջում: Վիրուսն արտահայտվում է ցանով եւ ջերմությամբ: Մանրամասները` մեր գործընկերների պատրաստած տեսանյութում: