20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 05-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նախագահը շնորհավորել է Սասուն Պասկևիչյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: ՛՛Ձեր երգերը մեծ ժողովրդականություն են վայելում և արժանիորեն սիրվում ու գնահատվում կատարողների և ունկնդիրների կողմից: Գնահատելի է նաև Ձեր հասարակական եռանդուն և արդյունավետ գործունեությունը, որ Դուք ծավալել եք հայրենիքում և սփյուռքում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք […]

Սամվել Ալեքսանյանը պատրաստ է նախագահի թեկնածու առաջադրվել. Հրապարակ

Ինչպե՞ս է Աժ պատգամա­վոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանը վերաբերվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու մտադրու­թյանը, չէ՞ որ նա հայտարարել է, որ եթե նման հասարակական պահանջ լինի, ինքը պատրաստ է առաջադրվել նախագահի ընտրություններում:  Ըստ “Հրապարակ”-ի, երեկ լրագրողներից մեկը Ալեքսանյանին հարցրել է՝ հնարավո՞ր է հա­ջորդ ընտրություններում աջակցեք Ծառուկյանին, մանավանդ որ Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող առաջադրվել: Հարցը, […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:Արևելյան շրջաններում 5-ին կբարձրանա 2-3, 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ին` նույնքան կբարձրանա: Երևանում` Դեկտեմբերի 5-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Ինչքան կձգվի. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, դոլարի արժեզրկմանը զուգահեռ մեծացել է նաեւ հայ գործարարների զայրույթը: Նրանք բավականին կորուստներ են արձանագրելու փոխարժեքի տատանման պատճառով: Այս օրերին շատերը սպասում են, թե դոլարը, ի վերջո, որ նշաձողի վրա կկանգնի, ու ինչ քայլերի պիտի դիմեն: Սակայն մինչ այդ, թերթի  տեղեկություններով, որոշ գործարարներ փորձում են անձամբ հանդիպել վարչապետին, իրենց անհանգստությունները հայտնել, հասկանալ՝ […]

Ռուսաստան մեկնողների թիվը կկրճատվի. Հայկական ժամանակ

ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ “Հայկական Ժամանակ”-ի հետ զրույցում հնարավոր է համարել, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը նվազի: Ծառայությունը, ըստ Եգանյանի, չունի հստակ կանխատեսումներ, թե որքանով կնվազի այդ թիվը, սակայն պատկերացում կազմելու համար նա բերել է 2008-2009 թվականների ճգնաժամի փորձը: Ըստ Եգանյանի, այդ տարիներին […]

Զինծառայող է մահացել

Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայություն

Վերադասավորումներ. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, նոյեմբերի 4-6-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների սիմվոլիկ՝ 37-րդ նիստը, որի օրակարգում բավականին “ծանր” հարցեր են ներառված եղել՝ “ահաբեկչական ինտերնացիոնալի” գրոհայինների, հավաքագրողների, քարոզիչների դեմ պայքարի, կոնսպիրատիվ բանդաների ցանց ստեղծող մասնագետների ԱՊՀ մուտքը կանխարգելող հարցերից մինչեւ գլոբալ սպառնալիքների դեմ “միասնական պայքարի” հարցեր: ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է ոչ […]

Ի՞նչու ԲՀԿ-ն հրաժարվեց ճոխ կրծքանշաններից. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,   վերջին ժամանակահատվածում ԱԺ ԲՀԿ-ի անդամները հրաժարվել են ԲՀԿ կրծքանշանից:  Եթե նախկինոմ որոշներն անգամ ոսկուց էին պատվիրել ԲՀԿ լոգոն՝ ադամանդե քարերով, որպեսզի ճոխ կրծքանշաններով շրջեն ԱԺ-ում, ապա հիմա կրծքանշան կրելու ավանդույթը պահպանվում է միայն մի քանի երիտասարդների մոտ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Եռյակն անկյուն է մտել. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է.  Այն, որ եռյակը վերջին ժամանակներս կտրուկ նվազեցրել է ակտիվությունը, մի կողմից՝ միանգամայն բացատրելի է։ Ձմռանը քաղաքականությունը չէինք ասի, թե մահանում է, բայց մի տեսակ սեղմվում է, կծկվում, մտնում անկյուն ու նեղացած կանգնում այնտեղ, ժամանակ առ ժամանակ արձակելով նյարդային ճիչեր։     Հնարավոր է նաեւ, որ եռյակը տոգորվել է հին չինական փիլիսոփայության գաղափարներով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ