26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նորածին մանուկներին Եփրատն են նետել

Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանի վկայությունը 1915 թ.,Կիլիկիա Բուլղարահայ թեմի առաջնորդ Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանը Գևորգ կաթողիկոսին ուղղվածնամակում պատմում է, որ Հայաստանը կործանվել է, ոչ մի անկյունում հայ չի մնացել: Զանգվածային տեղահանության հետևանքով սպանվածների, անհետացածների, մահմեդականացվածների և առևանգվածների թիվը հասել  է 835.600-ի: Բազմաթիվ հայմայրեր իրենց  նորածին մանուկներին Եփրատի ալիքների մեջ են գցել կամ տանը սպանել:Շատերի  երեխաներին խլել են […]

Ազատամարտիկները հրաժարվել են իրենց մեդալներից

Այսօր՝ 2015 թ. մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին: Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանն իրենց պարգևները հանձնել են ի նշան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական […]

Սոցփաթեթով անվճար բուժօգնություն նաեւ ապահովագրությամբ

Սոցփաթեթի շրջանակներում շահառուներն այսուհետ անվճար բժշկական օգնությունից կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող փաթեթով, այնպես էլ ապահովագրական ընկերություններում հավելյալ ծառայություններ ձեռք բերելու միջոցով։ Անցած տարվա վերջին կառավարության նախորդ որոշման մեջ կատարված փոփոխությամբ շահառուներին հնարավորություն ընձեռնվեց սոցփաթեթի տարեկան 72 հազար դրամը ուղղել նաեւ ապահովագրական ընկերությունների միջոցով հավելյալ ապահովագրական ծառայությունների ձեռքբերմանը։ Գումարի շրջանակներում նրանք կարող են […]

ՀՀԿ-ը խստորեն դատապարտում է

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ս./թ. փետրվարի 27-ին Մոսկվայում ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը և իր ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին, մերձավորներին և բարեկամներին: Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին և կպատժեն օրենքի ողջ խստությամբ:

«Լավ է ուշ, քան երբեք»

«Մենք ճնշումներ չենք գործադրել, պարզապես նրանք հասկացան՝ ուր է գնում այս ճանապարհը, և հասկացան՝ այն խորհրդատուները, այն թելադրողները, որ կային, ինչ նպատակներ էին հետապնդում, և մարդիկ շատ ճիշտ ժամանակին արեցին հայտարարությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններին:  Բաղդասարյանը նկատեց, որ ԲՀԿ-ի մասին խոսելը դեռ վաղ […]

Մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված գրաֆիկի համաձայն մայրաքաղաքում մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները: Պատասխանատուներին հանձնարարվել է մշտական հսկողություն իրականացնել նաև ջրանցքների մաքրման ու պահպանման ուղղությամբ, քայլեր ձեռնարկելով ջրանցքներում բնակիչների կողմից աղբ թափելու արատավոր երևույթը բացառելու ուղղությամբ:   Շարունակական խիստ հսկողության պահանջ է դրվել նաև […]

Փակել էր աղջկա բերանն ու դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսը

Հունվարի 27-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 14 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել են 1997 թ. ծնված Մարիամ Ա.-ի բջջային հեռախոսը:Մեկնած օպերատիվ խմբին Մարիամ Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, անհայտ անձը Չեխովի փողոցի թիվ 16 շենքի մոտ փակելով իր բերանը՝ ձեռքից հափշտակել է բջջային […]

Կինը սպանել է ամուսնու ընկերոջը` ամուսնուն խաղեր սովորեցնելու համար

Չինաստանում 47-ամյա կինը ձերբակալվել է սպանության համար: Ինչպես պարզվել է, կինը դանակահարել եւ սպանել է ամուսնու ընկերոջը, քանի որ վերջինը կնոջ ամուսնուն սովորեցրել էր մաջոնգ հայտնի խաղը: Կնոջը բարկացրել է այն, որ ընկերը ամուսնուն խաղ խաղալ է սովորեցրել, եւ նրանք շատ ժամանակ են սկսել տրամադրել այդ խաղին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ