01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

ՔՊ-ական պատգամավորների «վոյաժները» . 2 օր շուտ են մեկնել՝ պետության հաշվին շրջագայելու․ Ժողովուրդ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Նույն գործուղման շրջանակներում Մադրիդ է գործուղվել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի […]

Տիգրան Ավինյանը՝ իր նկատելի ակտիվության և ամենուր լինելու մասին

«Ես Երևանի փոխքաղաքապետ եմ, ով համակարգում և վերահսկում է վարչական շրջանների, ղեկավարների աշխատանքը, և նման համակարգման գործառույթ նախկինում Երևանի փոխքաղաքապետները չեն ունեցել: Դա է պատճառը, որ իրականացնում եմ շրջայցեր վարչական շրջանների ղեկավարների հետ և կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որովհետև աշխատանքն իրականացնելու համար պետք է փաստացի տեղում ծանոթանալ խնդիրներին, որովհետև այլ որակի և այլ տեսակի […]

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել Փաշինյանի եւ նախարարների աշխատավարձը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ֆինանսների նախարարի հետ միասին պետական բյուջեի նախագիծ է բերել ԱԺ, որով առաջարկում է նախարարների աշխատավարձը հաջորդ տարի բարձրացնել 142 հազար դրամով, վարչապետինը՝ 200 հազար դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը՝ 7000 դրամով. մաքուր թվերի մասին է խոսքը»,- այս մասին խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով […]

«Հայաստան» խմբակցությունը բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հարցով արտահերթ նիստ կնախաձեռնի

Առաջիկա օրերին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովում արտահերթ նիստ է նախաձեռնելու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու համար, «Ազատության» եթերում հայտարարել է խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, և Արցախի հարցում ընդդիմության ու իշխանության տեսակետները նույնական են, իշխանական պատգամավորները չպետք է որ իրենց բացակայությամբ խոչընդոտեն արտահերթ նիստը: «Առաջիկա […]

«Սա անթույլատրելի է». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Աշոտյանին երեկ առավոտյան արգելվել է մեկնել երկրից՝ մասնակցելու Լիսաբոնում կայանալիք ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ Աշոտյանը որևէ գործում որպես մեղադրյալ ներգրավված չի եղել: Այսինքն՝ նրա նկատմամբ կիրառվել է մոտեցում, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված