01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ոստիկանները կանխել են մորը ու նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տան հրկիզումը. Shamshyan.com

Նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com–ը։ Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմանում նկատել են, որ մի քանի կին մոտեցել է նշված տանը, որոնցից մեկը մետաղյա […]

Չի կարող լինել ապահովություն, քանի սեփական իշխանությունդ կամ տհաս է, և/կամ դավաճան․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայում պայթյուն է լինում, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Թուրքիան ռմբակոծում է Սիրիան (երեկ): Իրանում ցույցեր են, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Իրանը ռմբակոծում է Իրաքը (երեկ): Սա հետևանք է Իրաքի և Սիրիայի ձախողված պետություններ լինելուն, որի գործում ջանք չեն խնայել, և՛ տեղի իշխանությունները, և՛ ռուսները, […]

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

«Տիեզերքում է այդպես, նրանք մարում են, բայց իրենց արձակած լույսը մարդիկ դեռ երկար են տեսնում»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռիտա Սարգսյանի լուսանկարը՝ գրելով․ «Տիեզերքում է այդպես պատահում աստղերի հետ. նրանք մարում են, բայց իրենց արձակած լույսը մարդիկ դեռ երկար են տեսնում Հիշատակդ վառ է, Ռիտա Ալեքսանդրովնա ջան…»

Նրանք մեզ կներեն երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար․ Փաշինյանը խաբել է․ մաս 138․ «Ժողովուրդ»

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ գտնվել ՀՀ քաղաքացիներ: Եվ սա այն դեպքում, երբ 2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ գլխավորում էր ՔՊ ցուցակը, հայտարարել էր. «Դուք նաեւ պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի […]

Էրդողանի անկման հեռանկարներն ու թուրքական հավակնությունների գույնզգույն «ներկապնակը». «Փաստ»

Ներկայում աշխարհաքաղաքական շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում։ Դրա շրջանակներում որոշ տարածաշրջանային խաղացողներ սկսել են շատ ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային հարաբերություններում։ Դրանցից մեկը Թուրքիան է։ Տասնամյակներ կամ նույնիսկ տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ թուրքական պետությունը կարող է այնքան հզորանալ, որ ի վիճակի լինի իր ազդեցությունը տարածել իր հարևան երկրներում, անգամ ներթափանցել այլ տարածաշրջաններ։ Պետք […]

Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել։ Սոցիալական ցանցում այն հիմնականում քննարկվում էր ՊԲ նախկին հրամանատարի՝ պատասխանատվությունն ու մեղավորությունը ՀՀ քաղաքական ղեկավարությամբ և անձամբ Փաշինյանին վերագրելու, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների տապալումը զինված ուժերի տարբեր օղակների վրա բարդելու համատեքստում։ […]

Ես հավատում եմ արցախցու ոգուն և վստահեցնում եմ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու. Իշխան Սաղաթելյան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 132-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը. «Հոգևոր հայրեր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ բոլորիդ, շնորհավորում ՀՅԴ օրվա առթիվ: Սիրելի հայրենակիցներ, ՀՅԴ օրվան նվիրված ձեռնարկը ավանդույթի համաձայն մեր ժողովրդին հաշվետվություն տալու լավ առիթ և հնարավորություն է՝ արժևորելու մեր անցախ ճանապարհը, խոսելու մեր բացթողումներից, մեր […]

Երևանում կորոշվեն Հայաստանին օգնություն տրամադրելու և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր: «Ամենակարևոր հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի […]

«Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է»․ Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է տարածել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաթղթերը՝ գրելով․ «Երբ կլինիկական անբարոյականը եւ իր ոհմակը բարձրաձայնում են մի թեզ, ըստ որի՝ Ադրբեջանը պիտի երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, նրանք բոլորիս հերթական անգամ դնում են հիմարի տեղ։ Հայտնի է, որ թե միջազգային բազմաթիվ ոչկառավարական կազմակերպությունների գնահատականներով, թե ԱՄՆ Պետդեպի զեկույցներով, թե ԵՄ փաստաթղթերով Ադրբեջանը համարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված