ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի […]
Փաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀԱԿ խոսնակ Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանի գրառումը՝ ստորև. «Երեկ, դեկտեմբերի 7-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վերջապես պատասխանել է նոյեմբերի 25-ին իմ ֆեյսբուքյան ստատուսի մեջ տեղ գտած մեղադրանքին առ այն, որ բացառապես քաղաքական գնահատականի բացակայության […]
«Իսկապես, ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամբ կատարված վանդալությունը։ Իր՝ նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է։ «Եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք», հորդորում է լրագրողներին ԿԳՄՍ նախարարը։ Իհարկե, […]
Ոստիկանները բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, ապա մի քանի օր անց կալանավորել նրան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ահազանգեց նրա պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ արվեստագետի տան հարեւանությամբ գիշերային ակումբ է բացվել եւ այդ օրը տուն վերադառնալիս տեսել են, որ հարեւաններն ահազանգել էին ոստիկանություն եւ պարեկներ ու […]
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի նորածին քրոջ եւ եղբոր մկրտության արարողությանը: Այս առնչությամբ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկարներ հրապարակել: «Փոքրիկները Դավիթն ու Տաթեւն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են եւ այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն […]
Ավելի վաղ թերթը գրել էր, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ՝ եւս 17,5 մլն դրամ է տրամադրվել […]
Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի […]
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:




























