03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

«Նա այսօր գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլն է ինձ համար»

Կարճ կգրեմ. յոթ տարի 2008թ-ի փետրրվարի 25-ին, ես կալանավորվեցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հերթական հանրահավաքը վարելուց հետո: Բանտային ապրումների ցավն ինձ այդքան չի տանջում, որքան այն էվոլուցիան, որ այս տարիներին տեսա Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ: Յոթ տարի առաջ, նա ինձ համար փոփոխությունների, ազատության խոհրդանիշ էր, այսօր՝ գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլը: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին տարիների […]

6 միլիոն դրամից ավել գումար սահմանամերձ գյուղերին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից 6 միլիոն 337.9 հազար դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին: Նախագիծը ներկայացնողղ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նկատեց, որ այդ գումարը նախատեսված է սահմանամերձ համայնքների գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ սահմանամերձ համայնքների բնակիչները մշտապես Կառավարության ուշադրության […]

Դի է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին, ժամը 19.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 14 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ մահճակալին, հայտաբերել Զ. Բ.-ի դին (ծնվ. 1957թ.):

Ֆինանսների փոխնախարարը խորհուրդ է տալիս

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի և Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը՝ սահմանելով, որ առևտրական գործունեության մասով հարկ վճարողը իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները […]

«Կերեք իրար, երկիրը թալանողների գործն անում եք»

Մարդ թողեր էս գաղջը, գնար հեռվաշենում առանց քաղաքական զզվելի ինֆորմացիայի ապրեր ԿԳԲ-ական տեխնոլոգիաներով ժողովրդին մոլորության մեջ գցելը թարգեք, ընդդիմության աթոռի համար կռիվ տվողներ Իշխանության ներկայացուցիչները, իշխանական լրատվամիջոցները, լավ գիտակցելով, որ իրենք զզվելի վիրուսի են նման, սկսում են գովել ու ողջունել նրանց, ում ուզում են փչացնել ընդդիմադիրների ու «ընդդիմադիր» լրատվամիջոցների ձեռքով…. Իրականում սա ԿԳԲ հայտնի տեխնոլոգիաներից […]

Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի. վարչապետը՝ Գագիկ Բեգլարյանին

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց կառավարության 2014 թվականի որոշումներից մեկում փոփոխություն կատարելու որոշումը: Ներկայացված նախագծով նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները, նկատի ունենալով, որ նման տեքստով դրանց ընդունման վերաբերյալ Կոնցեսիոների […]

Գազը չի թանկանա, իսկ հոսա՞նքը /վիդեո/

Ազգային ժողովի գազի հարցերով հանձնաժողովը շուտով կներկայացնի ամփոփիչ եզրակացությունը: Այս մասին ի պատասխան Henaran.am-ի հարցին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձավ գազի ու էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Վաչե Գաբրիելյանը

Ապօրինի հատումների դեմ պայքարում խորհրդի նախագահի պաշտոնը վարչապետի փոխարեն կստանձնի փոխվարչապետը: Նման առաջարկ այսօր կառավարության նիստի ժամանակ արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: […]

Մեծ Բրիտանիայում օրինականացրել են երեք ծնողներից երեխաների ծնունդը

Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որ օրինականացրել է երեք ծնողներից երեխայի ծնունդը: Երկրի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս արհեստական բեղմնավորում կատարել` օգտագործելով միանգամից երեք հոգու ԴՆԹ-ն, հայտնում է Lifenews.ru-ն: Այսպիսով, 2016 թվականից Մեծ Բրիտանիայում երեք ծնող ունեցող երեխաներ կարող են լույս աշխարհ գալ:

«Լուրջ դժգոհություն ու մտահոգություն կա»

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2000 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումներից մեկի մեջ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նկատեց, որ այս որոշումը բխում է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից: «Նպատակ ունի կարգավորել ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը, դրանց իրացումը հանրապետությունում թույլատրելու համար»,-ասաց նա:  Մուրադյանի խոսքով՝ այդ դեղերը պետք է համապատասխանեն ՀՀ ԱՆ-ից տրվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ