25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ազատամարտիկի կոչը…/վիդեո/

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատերը նետվեցին պատերազմի դաշտ: Ամեն մեկը իր ունակությանը ու կամքին հարիր նվիրվեց ու դարձավ նվիրյալ: Արա Խուդավերդյանը նույնպես գնաց նվիրվելու: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը այսօր Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշակոթողին իր նվիրումը բերեց: Նա եկավ կոչով ու իր ցանկությամբ կիսվեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչպիսի զգուշությամբ է Օբաման ծառ տնկում /ֆոտո/

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, կոստյումով, բահը ձեռքին զգուշորեն ծառ է տնկում: Լուսանկարը բուռն մեկնաբանությունների առիթ է դարձել: Օգտատերերը խորհուրդ են տալիս օբամային ձեռնոցներ էլ կրել, հետո փորձել ծառ տնկել կամ այդ գործողության համար էլ ավելի թանկարժեք կոշիկներ ընտրել:

Երվանդ Զախարյանի համար էլ ցանկալի չէ

 «Դա խորհրդարանական ուժերը կորոշեն, և իրենք կկայացնեն համապատասխան որոշում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմ է էլեկտրաէներգիայի թանկացման վերավերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելուն: Նա հավելեց, որ իր և բոլորի համար ցանկալի չէ էլեկրաէներգիայի սակագնի բարձրացումը և հանրային այսպիսի դժգոհությունը։ Նա նշեց, որ իր և ոչ մեկի […]

Խուլիգանություն Արաբկիրում

Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի 1/6 շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1993 թ. ծնված Գոռ Ս.-ն իր մոտ առանց թույտվության պահվող […]

«Հույս ունեմ, որ այդ մղձավանջը մոտենում է իր ավարտին». Լուսինե Բադալյան

Blognews.am-ի հարցերին է պատասխանում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: -Լուսինե, միշտ հանդես եք եկել որպես ակտիվ քաղաքացի, սակայն վերջին շրջանում բավականին պասիվացել եք։ Խոսակցություններ կան, որ դա ճնշումների արդյունք է, քանի որ քչացել են Ձեր հրավերները, աշխատավայրում խնդիրներ են առաջացել։ -Չէ, աշխատանքային առումով փոփոխություն բացարձակ չկա և չի եղել։ Որպես քաղաքացի՝ պասիվացում կա, քանի որ ավելի երիտասարդ […]

Մեր պատմության ընթացքում հաճախ ենք հաղթանակներ կռել պարտադրված ճակատամարտում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Պետականության երազանքը մեր գիտակցության մեջ մշտապես ունենալով` պետություն ունենալու քիչ հնարավորություններ ենք ունեցել: Ավելի քան 95 տարի առաջ իրացնելով դրանցից մեկը` հռչակեցինք Հայաստանի առաջին հանրապետությունը: Ընդամենը հաշված տարիներ էին անցել Հայոց ցեղասպանությունից, […]

1 500 հայ քոչարի է պարել Ռոստովում /վիդեո/

Ռուսաստանի Ռոստով քաղաքում օրերս հայերը զանգվածային ազգային ավանդական «Քոչարի» պարն են պարել, հայտնում է donday.ru-ն: Մոտ 1500 մարդ՝ երեխաներ, մեծահասակներ Քոչարի են պարել Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու բակում։ Պարը տևել է մոտ 30 րոպե։ Մասնակիցների թվում եղել են նաև պրոֆեսիոնալ պարողներ՝ պարային խմբերի սաներ, ու մարդիկ, որոնք որևէ կապ չունեն պարի հետ։ Միջոցառմանն աջակցել է […]

Արցախի Գերագույն դատարանը լսել է ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

Արցախի Գերագույն դատարանի դռնբաց նիստին՝ նախագահությամբ Վ. Հովսեփյանի, քննվել է ադրբեջանցի դատապարտյալներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի պաշտպաններ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները՝ Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ: Ընդմիջումից հետո, դատավոր Վ. Ստեփանյանը հրապարակել է գերագույն դատարանի որոշումը, որով մերժվել են ադրբեջանցի դատապարտյալների պաշտպաններ Է. Բեգլարյանի և Ա. Իսրայելյանի վճռաբեկ բողոքները: Արցախի Գերագույն դատարանը […]

«Չախկալ» Գեղամը դանակահարել է Վաղոյին

Մայիսի 24-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Սուրեն Հ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի մոտ՝ ոմն Վաղոյի և «չախկալ» Գեղամի հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված