22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու՞ չի կարելի սպանել սարդերին

Պատասխանելով այս հարցին, չի կարելի չհիշել հայտնի լեգենդն այն մասին, համաձայն որի սարդը մի անգամ փրկեց մանուկ Հիսուսին։ Ըստ լեգենդի` Եգիպտոս ճանապարհորդության ժամանակ Սուրբ ընտանիքը հետապնդումից թաքնվելու համար ապաստանում է քարանձավում։ Այդ ժամանակ հայտնվում է մի մեծ սարդ և քարանձավի մուտքը ծածկում սարդոստայնով։ Այնուհետև հայտնվում է աղավնին և դրա վրա ձու դնում։ Երբ հետապնդողները տեսնում են, որ անձավի մուտքը ծածկված է սարդոստայնով, մտածում են, որ այնտեղ երկար ժամանակ ոչ ոք մտած չի լինում, և շրջանցում են։ Այդպիսով ընտանիքը փրկվում է։

Համանման պատմություն կարելի է լսել և՛ Մուհամեդի, և՛ Մովսեսի մասին, բայց դա չի փոխում լեգենդի էութույնը. փրկողի դերում հանդես եկավ սարդը և որպես պարգև փրկվածի կողմից ստացավ պաշտպանված լինելու իրավունք։

Ընդհանուր առմամբ գոյություն ունեն ոչ պակաս նշաններ, որոնք բացարձակ կապ չունեն կրոնի հետ, բայց համաձայն որոնց արգելվում է սպանել սարդին։

Ժողովրդի մեջ կա տարածված կարծիք, որ սարդերը փող են բերում, և սպանելով նրան զրկվում եք գումարից։ Սարդերին հաճախ օգտագործում են բուժիչ նպատակներով, և նշաններից մեկի համաձայն` սարդի սպանությունը կարող է հանգեցնել հիվանդության զարգացման։

Վերջին հաշվով դուք պետք է որոշեք, թե այդ արարծներին հանդիպելիս ինչպես վարվեք։

Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն-ի ֆեյսբուքյան էջից
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ