Ազգային պատկերասրահի նոր տնօրենը
Այսօր ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մրցույթի արդյունքում Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն է ընտրվել Արման Ծատուրյանը: Վերջինս Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենն էր: Նշենք, որ պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ Արման Ծատուրյանը, Արթուր Ավագյանը եւ Սաթենիկ Վարդանյանը: Հիշեցնենք, պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը տարիքային կենսաթոշակի է անցել:





































