26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայաստանը ողջունում է Գերմանիայի նախագահի հայտարարությունը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Գերմանիայի Նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության վերաբերյալ. «Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկի` այսօր արված հայտարարությունը։ Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։ Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է […]

Պատվիրակությունները մոտենում են Նախագահին եւ առաջին տիկնոջը /վիդեո/

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկեց Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական արարողությունը: Հուշահամալիր ժամանեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ միասին: Նախագահին ու առաջին տիկնոջը մոտենում են տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները: 10:09  ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները նախ մոտենում են նախագահին ու առաջին տիկնոջը, ողջունում նրանց, ապա երեխաների ուղեկցությամբ մեկական ծաղիկ ամրացնում Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկի […]

Բազմաթիվ հայեր նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում. Օբամայի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է տարածել 1915թ. ապրիլի 24-ի դեպքերի մասին, որտեղ կրկին չի արտասանել «Ցեղասպանություն» բառը: Նախագահը մասնավորապես ասել է. «Այս տարի նշվում է Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին  զանգվածային ոճրագործության 100-րդ տարելիցը: Այն խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը»: Օբաման ասել է, ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի […]

Լռության րոպե Արցախում /ֆոտո/

Ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի երիտասարդաները միացել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համազգային լռության րոպեին: Երիտասարդները համախմբվել են խորհրդանշական 100 մետր երկարությամբ ԼՂՀ պետական դրոշի շուրջ և, խոնարհելով այն, Սուրբ Էջմիածնից հնչող զանգերի ղողանջների ներքո մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի 1,5 մլն նահատակների հիշատակը։ Արցախը միացել է համաժողովրդական տերունական աղոթքին: 

Երկու փաստի վրա ուշադրություն դարձրեք. Սերժ Սարգսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրիեթ»-ին

Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: – Որպես քաղաքական գործիչ, ով մեծ ջանքեր է ներդրել Ձեր երկրի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացում, որը՞ կլիներ ձեր երազած սցենարն այս տարի ապրիլի 24-ի ոգեկոչման օրը: Կարծում եմ՝ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայի Նախագահի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում […]

«Google» -ը սեւ ժապավեն է տեղադրել` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Գուգլը տեղադրեց սեւ ժապավեն՝ Եղեռնի զոհերի հիշատակին։ Չնայած, որ խուսափել են “ցեղասպանություն” բառը կիրառելուց, բայց դե աննախադեպ բան ա Գուգլի կողմից։ Էս պատկաերը հայտնվել ա միայն Google.am վրա։ Կապ չունի, թե որտեղից եք մտնում, բայց պետք ա ամ֊ից մտնեք։ Մի քանի բան բացատրեմ․ ա․ էս դուդլ չի։ Դուդլները ողբերգական […]

Օլանդը Հայաստանում է

Այսօր վաղ առավոտյան Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակությունը: Օդանավակայանում նրանց դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք: Օլանդը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Օլանդը նաեւ երկկողմ հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լուսանկարը՝  Panorama.am-ի

«Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ ՀՀ Երկրապահ կամավորականների միության,  Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների, եռասերունդ  երկրապահի եւ անձամբ իմ անունից , ի  շարունակություն մեր դեռ երկու տարի առաջ սկսած  միջոցառումների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  այս  ուղերձն եմ հղում հայ ժողովրդին ու   առաջադեմ համայն […]

Սերբիայի նախագահը ժամանել է Հայաստան

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Նախագահի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:  

Պուտինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս գիշեր ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։  Ակնկալվում է, որ այցի ընթացքում նա երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Պուտինի օգնական  Յուրի Ուշակովը նշել է, որ ՌԴ նախագահը նախ կայցելի Ցեղասպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ