Դժվար ապրուստ. Հայկական ժամանակ
Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենամթերքի համաշխարհային գները նվազել են 20.7 տոկոսով: Բայց ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նույն ամսին Հայաստանում պարենային ապրանքները 4.7 տոկոսով թանկացել են անցած տարվա մայիսի համեմատ: Ստացվում է, որ աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում: […]




































