07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Վարչապետը պարգևատրել է երգիչ Հարություն Փամբուկչյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հայտնի երգիչ, երաժիշտ Հարություն Փամբուկչյանին և ծննդյան 65-ամյակի առթիվ, ինչպես նաև հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով:  Հարություն Փամբուկչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր 50-ամյա բեմական գործունեությունը բարձր գնահատելու համար:

Ինչպիսին էին աստղերն իրենց ավարտական երեկոյի ժամանակ /ֆոտոշարք/

Ահա թե ինչպիսի տեսք ունեին հայտնի աստղերը դպրոցի իրենց ավարտական երեկոյի ժամանակ. Ֆեդի Գագա, Նատալի Փորթման, Ջորջ Քլունի, Բրունո Մարս, Բեյոնսե, Թեյլոր Սվիվթ, Ջեսիկա Ալբա, Անջելինա Ջոլի, Սանդրա Բալոք, Ֆերգի, Մերիլ Սթրիփ, Բրեդ Փիթ, Բրիթնի Սփիրս, Ջենիֆեր Էնիսթոն, Մեգ Ռայան, Ռիհաննա, Մայլի Սայրուս, Քրիստինա Ագիլերա, Քիմ Քարդաշյան:  

«Մեր նպատակը Երևանն ավելի կանաչապատ տեսնելն է». Տարոն Մարգարյան

Խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու և հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և մշտական հսկողություն սահմանել խոտածածկ տարածքներում խոտհնձի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է, որ ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովման նպատակով էլ կատարվում է տվյալ տարածքների երկհերթ ոռոգում, որից հետո կանաչապատման նպատակով կիրականացվի ճմապատում […]

«Youtube»-ի հերթական «բոցը» /վիդեո/)

Համացանցում նոր աստղ է ծագել: «Youtube»-ի նոր հիթն է դարձել մի հոլովակ, որում Կլուդի անունով ճագարին տերը լողացնում է լվացարանակոնքում, իսկ կենդանին, ելնելով նրա տեսքից, աներեւակայելի հաճույք  է ստանում: Ճագարի մասնակցությամբ հոլովակն արդեն դիտել է ավելի քան 350 հազար մարդ, որոնց մեծ մասը պնդում է, որ կենդանին շոկային վիճակում է գտնվում, այդ պատճառով էլ իրեն […]

Մանկապիղծը 8 տարեկան աղջկա է որսացել /վիդեո/

Սոցիալական ցանցերը որքան օգտակար այնքան էլ բացասական հատկանիշներով են օժտված, հատկապես երեխաների կամ դեռահասների համար: Henaran.am-ի հետ զրույցում տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեց վերջին շրջանում աղմուկ հանած մանկապղծության դեպքերը. “Մի քանի գործ եղավ. մանկապիղծ էին բռնել odnoklassniki-ով: Դա լուրջ պրոբլեմ է, այսինքն` երբ որ էրեխեքը մտնում են ցանց, իսկ օրինակ վերջին դեպքում խոսքը գնում […]

Պուտինը ձեզ կսպանի. արտակարգ դեպք ինքնառիթում /վիդեո/

Փարիզ-Մոսկվա չվերթի ժամանակ ինքնաթիռում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Հանկարծ ռուս մի կին աղմուկ է բարձրացրել ինքնաթիռում, երբ այն դեռ օդ չէր բարձրացել, գրում է TCH.ua-ն: Ինքնաթիռի անձնակազմը ֆրանսիական ոստիկանությանն է հրավիրել, որոնց տեսնելով` կինն ավելի է բարկացել ու սկսել գոռալ` Պուտինը ձեզ կսպանի: Արդյունքում հարբած ուղեւորուհուն հեռացրել են ինքնաթիռից, այն Մոսկվա է մեկնել առանց […]

Եվրախորհրդարանը Երևանյան գագաթաժողովը գնահատել է գերազանց

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նամակ է ստացել Եվրախորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից,  նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից և ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից, որում վերջիններս իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Բոլոնիայի քարտուղարությանը` մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը […]

Նշվել է ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձը

ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ հունիսի 22-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, պաշտպանության նախարարության և ոստիկանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Հյուրերը ծանոթացան ոստիկանության զորքերի կողմից հասարակական կարգի պահպանման նպատակով […]

Հունիսի 22-ի դրությամբ արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ – բանջարեղեն

Ծվալներն ավելացել են: Այսպես, հունիսի 22-ի  դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 27. 276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդտարվա նույն ժամանակի 24.146 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 2708 տոննա ծիրան` նախորդ ամբողջտարվա 1791 տոննայի դիմաց, 982 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370տոննայի դիմաց, 9053 տոննա կաղամբ` նախորդ ամբողջ տարվա 3004 տոննայիդիմաց, 895 տոննա լոլիկ` նախորդ ամբողջ տարվա 219 տոննայի դիմաց, 2325 տոննա վարունգ՝  նախորդ ամբողջ տարվա 416 տոննայի դիմաց և 146 տոննա դդմիկ՝  նախորդ ամբողջ տարվա 53 տոննայի դիմաց: Բացի այդ, 2015 թվականի այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 909տոննա վաղահաս կարտոֆիլ (այս տարվա բերք)`  2014 թվականի նույնժամանակահատվածի 485 տոննայի դիմաց, ինչպես նաև 2056 տոննա բողկ ուճակնդեղ` նախորդ ամբողջ տարվա 1030 տոննայի դիմաց: Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է ՌուսաստանիԴաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և Լեհաստան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ