29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իսլամական պետությունը» սպառնացել է Թուրքիային

«Իսլամական պետություն» (ԻՊ )ահաբեկչական  կազմակերպությունը սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Կազմակերպությանը պատկանող թուրքալեզու «Կոնստանտինիյե» (Կ.Պոլիս) պարբերականի վերջին համարում,  ԻՊ-ը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի կառավարությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` մեղադրելով, որ վերջինս աջակցություն է ցուցաբերում «Քուրդիստանի Բանվորական կուսակցության»-ը (ՔԲԿ-PKK), գրում է Ermenihaber.am-ը:

«Վերջին շրջանում անհասկանալի պահվածք դրսևորող թուրքական պետությունը, ցանկանում է այնպես անել, որ Իսլամական պետությունն իր դեմ դուրս գա:» ,-ասվում է «ԻՊ» հայտարարության մեջ:

Պարբերականում տեղ գտած «Էրդողանի քրդական պետություն»-ը խորագրով հոդվածում նշվում է. «Էրդողանը դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ , ուղղակի կամ անուղղակի կերպով ամեն օր կերակրում ու հզորացնում է այդ աթեիստ կազմակերպությանը (ՔԲԿ-խմբ.)»:

Հիշեցնենք,որ ԻՊ-ն համացանցում «Mustaqim.net» կայքի միջոցով հրապարակել էր «Konstantiniyye» (Կոստանդնուպոլիս)  անվանումով իր առաջին թուրքերեն ամսագիրը: Ամսագիրը հրատարակվել է «ԻՊ»-ի հետ համագործակցող «Էլ հայաթ մեդիա»-ի (El Hayat Medya) կողմից:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ