17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

2 օրից պարզ կլինի, թե ինչ միջոցներով է փոխհառուցելու կառավարությունը. նախարար

Երկու օրվա ընթացքում հայտնի կլինի, թե ՀՀ կառավարությունն ինչ միջոցներով է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի սակագինը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Հարցին, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագինը փոխհատուցելու է «Որոտան»-ի վաճառքից ստացված միջոցներով, նախարարը պատասխանել է, որ քննարկվում է նաև այդ տարբերակը:

«Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ինչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջև՝ սակագնի հիմնավորվածությունը, և եթե սակագները չբարձրացվեն, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը: Բացի այդ, ընդհանուր ֆինանսական հարցերով աուդիտ կիրականացվի նաև ՀԷՑ-ում: Այս հարցերն են ընդգրկվելու ընդհանուր տեխնիկական առաջադրանքի մեջ»,-շեշտել է նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ