Հարավային երկաթուղու ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) խորհրդի նախագահ Վու Վանլիանգին և ընկերության ներկայացուցիչներին: Նախարարը ողջունեց հյուրերին՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն մեր երկրի ենթակառուցվածքային համակարգի զարգացմանը: «CCECC» ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատեց չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակից դառնալու […]