30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Սիսիան-Որոտան ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք

Մայիսի 5-ին, ժամը 15.40-ին դրությամբ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-ից 15-րդ կմ-ի հատվածն ամբողջովին մաքրվել է «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: *** Մայիսի 4-ին, ժամը 20.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սիսիան-Որոտան […]

Հրդեհ և 3 միլիոնի վնաս

Ապրիլի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում էր ստացվել, որ Օձուն գյուղի բնակչուհի Գայանե Ն.-ի տանը հրդեհ է:  Հրդեհից մասամբ այրվել էր բնակարանը` 50 քմ ընդհանուր մակերեսով և գույքը:  Պատճառված ընդհանուր վնասի չափը` համաձայն Գայանե Ն.-ի բացատրության` կազմում է 3.000.000 դրամ: Կատարվում է հետաքննություն:

Թթվասերի արտադրությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը: Ծառայությունը թե «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ում, թե Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր […]

Անդրեն նորություն ունի /վիդեո/

Անդրեի նոր` “Սիրո պայքար” տեսահոլովակն արդեն հասանելի է եթերում և համացանցում:  Երգի հեղինակներ` Ավետ Բարսեղյան և Նիկ Էգիբյան: Սցենարի հեղինակներ` Ավետ Բարսեղյան և GB-Production: Ռեժիսոր` Նիկ Էգիբյան: Դիզայներ` Ֆաինա Հարությունյան: Դիմահարդար` Գայանե Մելիքյան: Վարսահարդար` Սուսաննա Խաչատրյան: Քասթինգի հաղթող (հերոսուհի)` Էլիզա Գեղամյան: Պրոդյուսեր` Անուշ Հովնանյան

Ոչ բոլոր «խոպանչիներն» են հարկվելու

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց, որ նախագիծը որևէ թաքնված կողմ չունի և քննարկումը բոլորովին այլ ուղղությամբ է գնում: «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ քննարկումները, որոնք այնքան հաջողոթյամբ գնացին, ինձ թվաց, լրիվ ուրիշ օրենքի նախագիծ եմ ներկայացնում: Մեր նախագիծը որևէ հարկային […]

Վճռվեց

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական քննությունը: Վերաքննիչ բողոքներով պահանջվում էր խստացնել դերասանի պատիժը զրկումը: Քիչ առաջ դատարանը վճռեց մերժել տուժող կողմի հայցը ու առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել ամփոփոխ: Հիշեցնենք, Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին […]

Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը

«Հեչ մի անհանսգատցեք, հերթով կասեմ…երկար լսում էի, ամեն ինչի մասին խոսում ենք, բայց ոչ օրենքի մասին, մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը, չեն ասում՝ ինչի մասին է այս օրենքը, որ ժամերով խոսում ենք»,-այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով Եկամտային հարկի մասին օրենքում կատարվող փոփոխությունների ու լրացումների մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետն, ասաց Տնտեսական հարցերի […]

Վարդան Պետրոսյանի գործով վճիռը կհրապարակի այսօր

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր  մերժեց Տաթեւիկ Հակոբյանին հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած միջնորդությունը։ Այլ միջնորդություններ կողմերը չներկայացրին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանն իր որոշումը կհրապարակվի այսօր՝ մինչեւ աշխատանքային օրվա վերջ։ Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի […]

Թուրքիայում «Ղուրանը» թարգմանվել է հայերեն

Թուրքիայում Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ «Ղուրանը» հայերեն է թարգմանվել: Այս մասին նախօրեին հայտարարել է Կրոնական գործերի  վարչության նախագահ Մեհմեթ Գյորմեզը, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրքական «memeurlar.net» լրատվակայքի փոխանցմամբ՝ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը: Թարգմանությունը խմբագրվել է Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» թերթի հայկական էջերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ