24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Թթվասերի արտադրությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը: Ծառայությունը թե «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ում, թե Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր […]

Անդրեն նորություն ունի /վիդեո/

Անդրեի նոր` “Սիրո պայքար” տեսահոլովակն արդեն հասանելի է եթերում և համացանցում:  Երգի հեղինակներ` Ավետ Բարսեղյան և Նիկ Էգիբյան: Սցենարի հեղինակներ` Ավետ Բարսեղյան և GB-Production: Ռեժիսոր` Նիկ Էգիբյան: Դիզայներ` Ֆաինա Հարությունյան: Դիմահարդար` Գայանե Մելիքյան: Վարսահարդար` Սուսաննա Խաչատրյան: Քասթինգի հաղթող (հերոսուհի)` Էլիզա Գեղամյան: Պրոդյուսեր` Անուշ Հովնանյան

Ոչ բոլոր «խոպանչիներն» են հարկվելու

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց, որ նախագիծը որևէ թաքնված կողմ չունի և քննարկումը բոլորովին այլ ուղղությամբ է գնում: «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ քննարկումները, որոնք այնքան հաջողոթյամբ գնացին, ինձ թվաց, լրիվ ուրիշ օրենքի նախագիծ եմ ներկայացնում: Մեր նախագիծը որևէ հարկային […]

Վճռվեց

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական քննությունը: Վերաքննիչ բողոքներով պահանջվում էր խստացնել դերասանի պատիժը զրկումը: Քիչ առաջ դատարանը վճռեց մերժել տուժող կողմի հայցը ու առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել ամփոփոխ: Հիշեցնենք, Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին […]

Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը

«Հեչ մի անհանսգատցեք, հերթով կասեմ…երկար լսում էի, ամեն ինչի մասին խոսում ենք, բայց ոչ օրենքի մասին, մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը, չեն ասում՝ ինչի մասին է այս օրենքը, որ ժամերով խոսում ենք»,-այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով Եկամտային հարկի մասին օրենքում կատարվող փոփոխությունների ու լրացումների մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետն, ասաց Տնտեսական հարցերի […]

Վարդան Պետրոսյանի գործով վճիռը կհրապարակի այսօր

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր  մերժեց Տաթեւիկ Հակոբյանին հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած միջնորդությունը։ Այլ միջնորդություններ կողմերը չներկայացրին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանն իր որոշումը կհրապարակվի այսօր՝ մինչեւ աշխատանքային օրվա վերջ։ Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի […]

Թուրքիայում «Ղուրանը» թարգմանվել է հայերեն

Թուրքիայում Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ «Ղուրանը» հայերեն է թարգմանվել: Այս մասին նախօրեին հայտարարել է Կրոնական գործերի  վարչության նախագահ Մեհմեթ Գյորմեզը, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրքական «memeurlar.net» լրատվակայքի փոխանցմամբ՝ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը: Թարգմանությունը խմբագրվել է Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» թերթի հայկական էջերի […]

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի առթիվ դատախազությունը պարզաբանում է

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը. «Հաշվի առնելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքի  «Սդըղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, ինչպես նաև հանրությանը պատշաճ իրազեկելու  և ապատեղեկատվությունը  բացառելու նպատակով  պարզաբանում ենք, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը […]

Յուղ ես վառում, բերանդ փակի. ԱԺ-ում բուռն կրքեր են

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն ԱԺ-ում բավական «թեժ» է անցնում։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հորդորեց, որ տնտեսագիտության մասին խոսեն բազային կրթությամբ տնտեսագետները, իսկ բազային կրթությամբ տնտեսագետներին էլ կոչ արեց հետևողական լինել։ Նա իր ելույթում ևս մեկ անգամ շեշտեց, որ անհնարին է համարում հարկերի դիֆերենցումը, քանի որ այն […]

Էրդողանը չի մասնակցի մայիսի 9-ի տոնակատարություններին, քանի որ Պուտինն էլ իր հրավերն էր մերժել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու Ռուսաստանում մայիսի 9-ին կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի միջոցառումներին: Մոսկվայի Կարմիր հրապարակում իրականացվելիք հիշատակի արարողությունների ժամանակ Թուրքիային ներկայացնելու է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի տեղեկատվությամբ՝ Էրդողանը մերժել է  անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած հրավերը: Աղբյուրի համաձայն` Թուրքիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ