24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Արքայախնձորի օգտակար հատկանիշները

Ակտիվ գործող վիտամինների, հակաօքսիդիչների եւ ֆերմենտերի, մասնավորապես բրոմելայնի, խառնուրդով հարուստ արքայախնձորը կարող է հանդես գալ որպես հակաբորբոքային կոկտեյլ ամբողջ մարմնի համար: Այն պաշտպանում է հաստ աղիքի քաղցկեղից, արթրիտից եւ մակուլոդիստրոֆիայից /աչքի դեղին բծի դեգեներացիա/: Խմեք կես բաժակ արքայախնձորի հյութ շաբաթական երկու կամ երեք անգամ: Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից:

Ոսկեղեն գողացող դաստիարակը բռնվեց

Մայիսի 4-ին, ժամը 18.50-ին, 1964 թ. ծնված Նունե Շ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ 1970 թ. ծնված Նաիրա Հ.-ն հաղորդում է տվել, որ Նունե Շ.-ն, հանդիսանալով իր երեխայի դաստիարակը, 2014 թ. դեկտեմբերին իր բնակարանից պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր, որնց ընդհանուր արժեքը կազմում է 300.000 դրամ: Կատարվում է հետաքննություն:

Արցախը չի կարող լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում.Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազատ Արցախի ժողովրդին, նախագահին եւ քաղաքական ուժերին ժողովրդավարական, միջազգային ստանդարտներին համապատասխանող խորհրդարանական ընտրության անցկացման կապակցությամբ: Արցախը հարազատ է Երկրապահի համար, անձամբ ինձ համար: Արցախյան գոյամարտը Երկրապահի կենսագրության կարեւորագույն էջերից է: Իսկ պառլամենտարիզմի նշանակությունը, խորհրդարանի դերը ես […]

Աստղերը շլացրել են իրենց շքեղ զգեստներով /ֆոտոշարք/

Երեկ Նյու Յորքում կայացել է Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը: Հանրահայտ աստղերը ներկայացել են երեկույթին` մեկը մյուսից ավելի շքեղ զգեստներով: Յուրօրինակ զգեստներով աչքի են ընկել Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Ամալ Քլունին, Իրինա Շեյքը, Ռիհաննան եւ այլոք:

Սա ամեն հայի պարտքն է. crossnews.am

Աստվածաշնչում Աստծո բազում ծառաներն են աղոթել Իսրայելի ժողովրդի համար, այդ թվում՝ Մովսեսը, Դավիթը, Սողոմոնը, Դանիելը, Նեէմիան, Եզրասը, Պողոսը և այլ աստվածաշնչյան հերոսներ: Հենց Աստվածաշունչն է բացահայտում մեզ համար սկզբունքներ՝ ինչպես պետք է բարեխոսենք մեր երկրի համար, որ մեր աղոթքը արդյունավետ լինի: Ահա մի քանիսը այդ աստվածաշնչյան սկզբունքներից. Աստծուն համագործակցող մարդիկ են անհրաժեշտ: «Երկինքների երկինքը Տիրոջն է, և […]

Շատակերությունը կանխող վզնոց է ստեղծվել /ֆոտո/

WearSens ընկերությունը նոր մետաղյա վզնոց է ներկայացրել, որ պաթաթվում է վզի վրա եւ կառավարում ուտելու գործընթացը: Սարքն արդեն փորձարկվել է մարդկանց վրա, այն հրաշալի է աշխատում: Երբ մարդ սկսում է չափից շատ սնվել, սարքը սկսում է ձայներ արձակել` կանխելով տիրոջ շատակերությունը:

Սիսիան-Որոտան ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք

Մայիսի 5-ին, ժամը 15.40-ին դրությամբ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-ից 15-րդ կմ-ի հատվածն ամբողջովին մաքրվել է «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: *** Մայիսի 4-ին, ժամը 20.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սիսիան-Որոտան […]

Հրդեհ և 3 միլիոնի վնաս

Ապրիլի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում էր ստացվել, որ Օձուն գյուղի բնակչուհի Գայանե Ն.-ի տանը հրդեհ է:  Հրդեհից մասամբ այրվել էր բնակարանը` 50 քմ ընդհանուր մակերեսով և գույքը:  Պատճառված ընդհանուր վնասի չափը` համաձայն Գայանե Ն.-ի բացատրության` կազմում է 3.000.000 դրամ: Կատարվում է հետաքննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ