22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե Սերժ Սարգսյանը դուրս գա կուսակցությունից…

“Խորհրդարանական համակարգը դեմոկրատական երկրներին է ձեռնտու, որտեղ մարդու սահմանադրական իրավունքները պաշտպանվում են, բայց մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում և այնպիսի հարևանների մեջ, որ մեզ հիմա բացարձակ ձեռնտու չէ խորհրդարանական հանրապետություն ունենալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ըստ վերջինիս` մենք պետք է ունենանք և շատ ուժեղ նախագահ, և շատ ուժեղ խորհրդարան, և դատական անկախ իշխանություն: “Խորհրդարանկան հանրապետությունները ձևավորվում են այն երկրներում, որոնք բազմադարյան պառլամենտական մշակույթ ունեն, քաղաքական կուսակցությունները կարողանում են իրենց գաղափարախոսությունները տարածել ժողովրդի մեջ: Դուք կանգնեցրեք Երևանում, Գյումրիում, Վանաձորում բնակիչներին ու հարցրեք` ինչ տարբերություն կա ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև, 90 տոկոսը չգիտի”,-նկատեց նա:

Գագիկ Համբարյանի համոզմամբ` այստեղ կուսակցություններին չեն ընտրում, այլ` անհատներին: “Առաջինը երկում սոցիալ-տնտեսական իրավիճակը պետք է շատ լավ լինի, որպեսզի ժողովուրդը չվազի ունևորի հետևից, թաղային հեղինակության կամ թաղային խուժանի հետևից, ովքեր հարցեր են լուծում, պետք է գերակայի օրենքի ուժը, որ խորհրդարանական համակարգը կայանա, հետո նոր ժողովուրդը կկարողանա արդեն ծրագրային դրույթներով, գաղափարախոսությամբ տարբերել կուսակցությունները, հասականալ` ինչ տարբերություն կա նրանց միջև”:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանում ընտրում են մարդուն: “Եթե օրինակ` Սերժ Սարգսյանը դուրս գա Հանրապետական կուսակցությունից, արտասահմանում այդ կուսակցությունը չի քանդվի, իսկ մեզ մոտ կքանդվի, նույնն էլ ԲՀԿ-ի պարագայում: Եթե արտասահմանում իր լիդերը հրաժարական տա, անկում կլինի, բայց միայն վարկանիշի”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ