30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Պետբյուջեի հաշվին. Ժողովուրդ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ։ Տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցել է նաեւ կինը եւ փոքրիկ Արփին։ Նրա հետ նաեւ պաշտոնական պատվիրակություն էր մեկնել Սանկտ-Պետերբուրգ՝ ընդհանուր առմամբ 11 հոգի։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Եսթեր Սահակյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես […]

Քաղաքական գործընթացները ապաքաղաքական չեն լինում. Փաստ

Հայաստանում տեղի ունեցող մի շարք ակցիաների, պահանջների ժամանակ հաճախ դրանց մասնակիցները շտապում են հայտարարել, թե իրենց գործողություններն ապաքաղաքական են: Իրականում սա բավական տարօրինակ հայտարարություն է, քանի որ նշյալ ակցիաների գերակշիռ մեծամասնությունը, եթե չասենք՝ բոլորը, քաղաքական բովանդակություն ունի, ներկայացված պահանջները՝ ևս: Հնարավոր է՝ այս պարագայում գործ ունենք «ապակուսակցական», իսկ ավելի ճշգրիտ՝ «վերկուսակցական» տերմինի հետ՝ նկատի ունենալով, […]

Հայկական ֆուտբոլի վախճանը. Ժողովուրդ

Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթներից հետո թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս կուլիսային ու իրական ղեկավարների, մի կողմ կդնեն նեղ անձնական ու այսրոպեական շահերը, կգնան ֆուտբոլը զարգացնելու ճանապարհով: Սակայն իրականում տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը: Վաղը՝ չորեքշաբթի օրը, կայանալու են այդ կառույցի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները, իսկ թեկնածուներին ձայն են տալու անձինք, […]

Ադրբեջանը հիստերիայի մեջ է: Բաքվում խիստ դժգոհ են. Փաստ

Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ զանգվածային հանրահավաք, որը միասնության, վճռականության, անսասանության յուրատեսակ խորհրդանիշ էր: Սա հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր տեղեկատվական հարթակներում փորձում են տարաբնույթ հիմարություններ շաղ տալ: Մինչ այս էլ թշնամական երկիրը ցավագին էր ընդունում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը: Սա, ի դեպ, նաև ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, ի […]

Ամանորին ընդառաջ իշխանությունը մի լավ կտժժա. կորպորատիվներից մեկը նախատեսվում է անցկացնել «Դվին հոլում», մյուսը՝ Ծաղկաձորում. Փաստ

Թերթի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած են անվտանգային, սոցիալական, տնտեսական ահռելի մարտահրավերներ ու վտանգներ, ՀՀ գործող իշխանությունները ամենևին չեն պատրաստվում որևէ կերպ փոխել իրենց առօրյան։ Այսինքն, առօրյայի գոնե այն մասը, որ վերաբերում է վայելքներին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, բացի տարեվերջյան պարգևավճարներից, իշխող քաղաքական ուժը այլ «ուղղություններով» ևս, մեղմ ասած, աչքի չի […]

ՔՊ-ում ատում են իրար. Հրապարակ

Իշխող կուսակցությունում անհաշտ մթնոլորտ է ձեւավորվել, կան խմբեր, որոնք մինչեւ հոգու խորքն ատում են իրար եւ իրար տակ են փորում։ Օրինակ, վարչապետի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են լարվել, ըստ այդմ՝ նրանց թիմակիցների փոխհարաբերություններն էլ են անկառավարելի դարձել։ Խիստ սրված են նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Դրանք […]

Պետք է ընդունենք, որ ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են լինում․ Կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք համագործակցել․ Պուտին

ԱՊՀ երկրների ղեկավարների այս ավանդական հանդիպումը վերահաստատում է այն փաստը, որ կառույցի անդամ պետությունները մտադիր են հետագայում ևս զարգացնել համագործակցությունը, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանն իր ելույթում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կարևորելով Եվրասիական տարածաշրջանում անվտանգության պահպանումը՝ Պուտինն անդրադարձել է նաև առկա մարտահրավերներին ու խնդիրներին՝ նշելով՝ ԱՊՀ անդամ պետությունների միջև ևս կան […]

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը  14:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Տիգրան Վարդանյանը և Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝  Արցախ-Հայաստան ճանապարհը փակ է. Արցախում անցկացրած հանրահավաքը. քաղաքական տարվա ամփոփում: 

Պուտինը երկկողմ շփումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, բնականաբար, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել է Պեսկովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված