31 Մայիսի, Չորեքշաբթի, 2023
KFC

«Այդ հարցն ուղղեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ԼՐԱԳՐՈՂ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը». Կարեն Քոչարյան

l-JJOALx3QOx

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չհարգելի իշխանություններ,

Լրագրողը, բժիշկը, դերասանը, ծրագրավորողը կարող են տուն գնել, ավտամեքենա նվեր ստանալ, ճոխ կամ համեստ հարսանիք անել: Դա ոչ ձեր գործն է, ոչ էլ որևէ մեկի, որովհետև նրանք բոլորը դա չեն անում պետբյուջեի, քաղաքային բյուջեի և հարկատուների վճարած հարկերով: Եթե մարդը ոչ մի օր չի աշխատել պետական համակարգում և, առավել ևս՝ որևէ պաշտոն երբևէ չի զբաղեցրել, դուք ո՞վ եք, որ նման հարց տաք:

Իսկ, եթե այդքան տգետ եք և չեք հասկաում պարզ ճշմարտությունները, ապա այդ հարցը ուղղեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ԼՐԱԳՐՈՂ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը, որը էս հինգ տարի է՝ ոչ մի կերպ չի կարողանում վաճառել:

Հ.Գ. ԱՄՆ Պետդեպն ասում է, որ կոռուպցիա կա… և այդ կոռուպցիան համակարգային է

Հ.Գ.-2 Վահագն Ալեքսանյանին ասեք թող այցելի «Նաիրի» բժշկական կենտրոն և Ալեն Սիմոնյանից հետաքրքրվի, թե ինչ եղավ իր հետ այն բանից հետո, երբ վերջինս «Հետք»-ին անվանեց դեղին մամուլ: Չէ-չէ Ալենի ձեռքը «Հետքը» չի ջարդել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ