Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. Հայտարարվել է «ԲԻՍ 1» աստիճան

Փրկարար ծառայությունը հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: