29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հիսուսի աղոթքը․ ինչպե՞ս աղոթել

Հայր Պորֆիրիոսը հաճախ կրկնում էր, որ «Աստված ամեն ինչ է» և ասում, որ առանց Աստծուն աղոթելու ոչինչ չի լինում։ «Աղոթքը,- սովորեցնում էր նա,- բոլոր բարիքների մայրն է, միայն թե միշտ խոնարհությամբ արվի, ամբողջովին զերծ լինի եսասիրությունից և լի՝ Քրիստոսի հանդեպ սիրով»։ Սուրբլեռնեցի մի նորընծա վանական մի օր այցելեց հայր Պորֆիրիոսին Օրոպոսում և զրույցի ընթացքում հարցրեց․ […]

Ամենասեղմ ժամկետում հայտնաբերել և խստագույն պատասխանատվության ենթարկել այդ հանցավոր անտարբերության մեղավորներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, ծառայակից ընկերներին, վիրավոր զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում: Նախագահ Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, […]

Վաղը կլրանար հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Միշա Դումիկյանի ծառայության մեկ տարին․ News.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանը։ 19-ամյա Միշան մասնակից էր նաեւ սեպտեմբերյան մարտերին։ NEWS.am-ի հետ զրույցում Միշայի ազգականներից Արուս Դումիկյանը պատմեց, որ նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել: «Վաղը կլրանա ուղիղ […]

ՀՀ այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել. «Պատիվ ունեմ»

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է: Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, […]

«Պատահականությո՞ւն, թե՞ դավադրություն». Սերժ Սրապիոնյան

Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատահականությո՞ւն, թե՞ դավադրություն Ինձ այնպես է թվում, թե Հայոց բանակի վերջնական ոչնչացման մի քանի տարբեր ծրագրեր են մշակվել, որոնք գործի են դրվում ըստ համարակալության. -նախ կազմակերպվում է պայմանավորված պատերազմ, որտեղ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը պարտվում է` «հաղդելու ենգ» անհեթեթ լոզունգի, մշակույթի անկապ ներկայացուցիչների «տղերք ձեր օգնության կարիքն ունենք (թե՞ […]

«Սրանց թիկունքին 80 մլն թուրք ու 10 մլն ադրբեջանցի կա». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանց թիկունքին 80 մլն թուրք ու 10 մլն ադրբեջանցի կա։ Սրանք իրենց կամքով հեռացողը չեն։ Սրանց մնալը Հայի ոչնչացում է նշանակում։ Հեռացումը՝ փրկություն»։

«Այսօրվա տեղի ունեցածի լավագույն նկարազարդումը այս նկարն է». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Այսօրվա տեղի ունեցածի լավագույն նկարազարդումը այս նկարն է. ձախում պատերազմից հետո չկառուցված զորամասերի փոխարեն այս կիսափուլ տնակում տեղավորված զորամասն է, որը գիշերը պայթել է՝ խլելով 15 հայ զինվոր կյանք։ Աջում՝ ճոխ Երևանն է, ժամանակակից անհոգության խորհրդանիշը։ Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում կառավորող դե-ֆակտո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ