19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հինգաստղանի հյուրանոցում ծեծել են զբոսաշրջիկին /վիդեո/

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Եգիպտոսում՝ Շարմ էլ Շեյխի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի համար է ներխուժել արաբ մի տղամարդ ու սկսել է ծեծել ռուս զբոսաշրջիկ Տատյանա Կուրիլենկոյին, ով արձակուրդն անց էր կացնում Եգիպտոսում, գրում է Lifenews-ը։ «Ես բացեցի դուռը, նա առանց ոչ մի բան ասելու հարձակվեց ինձ վրա։ Ավելի ուշ պարզվեց, որ դա հյուրանոցի աշխատակիցն […]

Հեպատիտով հիվանդների բուժման համար գումար չկա /վիդեո/

Նորագույն դեղերը, որոնք ունեն բարձր արդյունավետություն B և C հեպատիտ ունեցողներին բուժման համար, ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող ներառել բյուջեի մեջ, քանի որ մեկ հիվանդի բուժման կուրսը կարող է հասնել մինչև 18 հազարից մինչև 20 հազար դոլար, կան դեղեր, որոնցով բուժումը հասնում է մինչև 180 հազար դոլարի: Այդ մասին ԱԺ-ում առողջապահության ոլորտի բյուջետային քննարկման ժամանակ […]

Ոստիկանների նկատմամբ` սուտ մատնություն են տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին Գոհարիկ Սադոյանը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում ծանոթացել և տևական ժամանակ նամակակցել է տարբեր անձանց հետ, իսկ հետագայում ոմանց հետ շփումներ է ունեցել նաև հեռախոսով, որի մասին տեղեկացել է ամուսինը՝ Արթուր Աբրոյանը, և ընտանիքում անախորժություն է առաջացել: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը: […]

Արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի, որն այդպես էլ չվերադարձավ…

Քիչ առաջ զրուցում էի ավտովթարի զոհերից մեկի հարազատի հետ… Տխուր` տխուր պատմություն, որ ոչ վերջ ունի, ոչ` ավարտ… երեք տարեկան երեխա, հղի կին… արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի` «երեխայի ծնվելիս ձեռները փող լինի»: Որն այդպես էլ չվերադարձավ… Ամենը թողնելով անավարտ: Այդ թվում եւ կարեւոր մի հարց. գոնե մեզ համար… Տղան իր հետ փող էր բերում` […]

Ով չի ալարում՝ մեքենա է ունենում պետության հաշվին.թեժ բանավեճ բյուջեի շուրջ

«2016  թվականի բյուջեն զուսպ, ինչ որ տեղ նաև տխուր բյուջե  է, որի դրական կողմը այն է, որ Կառավարությունը այնտեղ ամպագորգոռ ու ժողովրդահաճո մտքեր չի տեղադրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԲՀԿ նախկին պատգամավոր  Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանը փաստեց, որ հարկային մուտքերի առումով ունենք լարվածություն: «Ընդհանրապես այն որակել, որպես սոցիալական  բյուջե, կարծում եմ, որ պետք է […]

Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները համագործակցության հռչակագիր են ստորագրել

Նախօրեին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկկողմ համագործակցության ակտիվացման ուղղությամբ փաստաթուղթ են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության խորացման մասին հռչակագիրը» «երկու երկրների գործընկերության ընդլայնում է նախատեսում քաղաքականության, անվտանգության, առեւտրի, էկոնոմիկայի, տարանցման, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում», նշվում է հայտարարության մեջ, գրում […]

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ցավակցում է ս.թ. նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զոհված հինգ հայ անդամների՝ հրամանատար Գևորգ Թովմասյանի, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանի, բորտինժեներ Սամվել Մկրտչյանի, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանի և ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանի հարազատներին և մտերիմներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը […]

Տուլայի վթարից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է /վիդեո/

Տուլայում վթարի ենթարկված տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա մահվան վտանգ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարի փոխանցմամբ` վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Հիշեցնենք, երեկ գիշեր հատուկ չվերթով Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ […]

Հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 2.5 միլիոնը

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Այսպես. Քվեարկության օրվանից 30 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է`   2.554.332, որից՝ – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեիտեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 41. – ՀՀ հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1. -քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրիքվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչցուցակ ընդգրկված` 0. – ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանըմասնակցող քվեարկողների […]

Ինչ է արվում դեղերի ապօրինի շրջանառության դեմ

Առողջապահության ոլորտն ունի բոլոր մեխանիզմները դեղերի որակի վերահսկողության հարցում, քանի որ լեգալ շրջանառությամբ ցանկացած դեղորայք, որ մտնում է Հայաստան, գրանցվում և հաշվառվում է: Այդ մասին հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահան Բաբայանի հարցին՝ ինչ է արվում անորակ և կեղծ դեղերի ներկրումից խուսափելու համար: Նախարարի հավաստիացմամբ՝ ոչ լեգալ ճանապարհով Հայաստան մտած դեղորայքի թիվը շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ