Գավառում շմոլ գազից ընտանիք է թունավորվել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղի 4 բնակիչ շմոլ գազի թունավորմամբ տեղափոխվել է իրենց մոտ բուժօգնություն ստանալու: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են բաղնիքի կաթսայից արտանետված շմոլ գազից: Կատարվում է քննություն:





































