17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց

Henaran.am-ը Ազգային ժողովում հարցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որպիսությունը, ինչին ի պատասխան` պատգամավորն արձագանքեց. «500 եվրո տուր, կասեմ»: Այնուհետև լրագրողների հետ զրույցում գործարարը հիշեցրեց, որ ինքը «աստղ» է, և որ բոլոր լրատվամիջոցները բարձրացնում են իրենց վարկանիշները հենց իր հետ հարցազրույցների հաշվին: Վերջինս հրաժարվեց խոսել բյուջեի նախագծի մասին: Սամվել Ալեքսանյանը դարձյալ ընդգծեց, որ հարցազրույց է տալիս գումարի […]

Նոր նշանակումներ

Այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատում և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Նախագահն ընդունել է Իրաքի դեսպան Ղազի Տահեր Խալեդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է […]

Էրդողանի ելույթի ժամանակ Օբաման անտարբեր մաստակ է ծամել /վիդեո/

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ ԱՄն նախագահ Բարաք Օբաման մաստակ է ծամել և նույնիսկ չի կրել ելույթի թարգմանությունը լսելու համար նախատեսված ականջակալները: Այս թեմային անդրադարձել են թուրքական բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցներ: Թեման քննարկումների առիթ է դարձել նաև սոցցանցեր թուրքական տիրույթներում: Մասնավորապես «T24» լրատվական կայքը գրում […]

Դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ […]

«Կհարամեն»

Հրաժարականի պահանջը քաղաքական երանգներ չունի FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս հաստատեց, որ իրենք պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը. «Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջը քաղաքական երանգներ չունի, պարզապես գոհ չենք ֆուտբոլի արդյունքներից և քանի որ մեր առաջ քաշված երեք պահանջները չեն բավարարվել, այլ մի բան էլ հակառակը՝ մենք […]

Ադրբեջանը ևս մեկ գերի վերդարձրեց հայկական կողմին

2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին: Այս մասին հայտնում է է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։ Վերջինս սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։ Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է […]

Ռոբերտ Քոչարյանը չի նահանջում

Օրեր առաջ նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Հարցազրույցը վարել է DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը: Այսօր DW–ն հրապարակել է այդ հարցազրույցը որոշակի կրճատումներով, գրում է 2rd.am-ը։ Բացի այդ, գալիք ուրբաթ օրը, նոյեմբերի 20-ին, մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք այդ հարցազրույցի ամբողջական տեսագրված տարբերակը, ինչպես նաև դրա […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալին

Նոյեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ […]

«Դուք մուրճ ունեք, «չագուչ», վերջապես խփեք … »

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համոզված է՝ 2016-ի պետական բյուջեով չի հաղթահարվում աղքատությունը: ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, որ երկրում գնալով ավելանալու է ծայրահեղ աղքատների թիվը: Ըստ նրա` այս մասին խոսվել է մասնավոր զրույցներում, տնտեսագետներն ասում են, որ այս տարի ավելի վատ է լինելու: Պատգամավորի համոզմամբ` հիմնական խնդիրների լուծումն ընդհանրապես չեն տրվում: Առաջին խնդիրը, ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ