Գոնե հանուն մեր նյարդերի
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը Ֆեյսբուք-ի իր տիրույթում ունի գրառումների շարք՝ «Հանուն մեր նյարդերի» խորագրով, որից ներկայացնում ենք հատվածներ. «Լավ է, որ մարդը հայերեն խոսում և գրում է: Բայց հայերենը որբի գլուխ չէ, որ ոնց ուզենան` խուզեն: Գրասենյակային «գրագետ» շատ աշխատողներ «խուզել են» ՊԱՏՃԵՆ բառի վերջի Ն-ն, ՍՆԱՆԿԱՆԱԼ բայի առաջին Ա-ն, ԱՆՁԻՆՔ բառի երկրորդ Ն-ն, ԱՆԲԱՐՅԱՑԱԿԱՄ բառի Ա հոդակապը: […]