Սպառողամետ որոշում…
‹‹Սպառողական զամբյուղի վրա ազդեցիկ նաշանակություն կարող էր ունենալ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազումը: Հատկապես ձմռանը քաղաքացիները սպառողական զամբյուղից բավականին մեծ գումար են հատկացնում գազի ու էլեկտրաէներգիայի վճարումների համար: Պետք է, որ պարենային ապրանքների սակագնի վրա ևս ազգեցութուն ունենար գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում նման բաներ չեն լինում: Պարենային ապրանքների սակագները, միջնույն է չեն էժանանում››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Վերջինս ընդգծեց՝ կան մթերքներ, որոնց ինքնարժեքի մեջ նկատելի դերակատարում ունի գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը ու եթե դրանց սակագինն իջնում է, տրամաբանորեն մթերքի այդ տեսակների գներն էլ պիտի էժանանան, բայց դա, ցավոք, մեր երկրում ընդունված պրակտիկա չէ:
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից այսքան տարի ոչ մի սպառողամետ քայլ չեմ տեսել: Բայց հիմա սպառողին ուզում են աջակցել. գազի սակագնի նվազեցմամբ պայմանավորված՝ պետք է էժամնանա նաև էլեկտրաէներգիայի սակագինը: ՀԷՑ-ն արդեն հայտարարել է՝ ճիշտ կառավարումը բերել է կոտուստների նվազեցման: Դա ևս կարող էր գնի էժանացման բերել, բայց Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ մասին չի խոսել: Հոսանքի էժանացումը պայմանավորված է լինելու գազի գնի իջեցմամբ: Իսկ եթե հաշվի առնվեր վերջին երկու գործոնները, սակագնի էժանացումն ավելի սպառողամետ կլիներ››, – ասաց Բաբկեն Պիպոյանը: