18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Լրագրողական բարեխղճության և հասարակական արձագանքի մասին

1. Որևէ դժբախտ պատահարի դեպքում, երբ քոմենթներն եմ կարդում, հաճախ լինում են դեպքեր, երբ ընթերցողները վերջին խոսքով վիրավորում են հոդվածի կամ տեսանյութի հեղինակին, առանց էթիկայի կամ քաղաքավարության։ 2. Երբևէ չեմ նկատել, որ որևէ ընթերցող գնահատի լրագրողի աշխատանքը, որ հայտնվել է բարդ իրավիճակում, վեճերի թիրախում, վիրավորել են, վտանգի տակ է դրվել նրա կյանքը։ 3. Հատկապես ողբերգությունների […]

Ուզում եմ հայտնել իմ աջակցությունը. Վ. Օսկանյան

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր հարթակում. «Հիմա, երբ արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 4+4+4 ձևաչափով բանակցություններ սկսելու վերաբերյալ, ուզում եմ հայտնել իմ աջակցությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հինգ պահանջներին: Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում այդ կետերը կընդունվեն»:

Ընդամենը րոպե անց… պարտվեցինք

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամեր առաջ ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Մեր հավաքականը 1:3 հաշվով պարտություն կրեց: Հանդիպման 28-րդ րոպեին Վիկտոր Ֆիշերը բացեց խաղի հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց հյուրերը խփեցին երկրորդ գնդակը։ Այս անգամ աչքի ընկավ Լուկաս Անդերսոնը: 35-րդ րոպեին Գոռ Մալաքյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը: […]

Մեր գեղասահորդները՝ աշխարհի առաջնությունում

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկում է գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով` Անաստասիա Գալուստյան, Սլավիկ Հայրապետյան և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 30-ին: Նույն օրը տղաները և պարային զույգերը կներկայանան կարճ ծրագրով: Մարտի 31-ին կարճ ծրագրով կներկայանան  աղջիկները: […]

Նազարբաեւը Հայաստանում Ղազախստանի դեսպան է նշանակել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել Հայաստանում, Բրազիլիայում, Ֆինլանդիայում, Ուզբեկստանում և Տաջիկստանում Ղազախստանի Հանրապետության դեսպաններ նշանակելու վերաբերյալ: inform.kz-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանագրով՝ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ուրազաև Թիմուր Բիբիթալիևիչը:

««4+4+4»-ը հո սահմանադրական դրույթ չէ՞»

Մարտի 30-ին ժամը 17.30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց, թե ցանկացած քննարկում, երկխոսություն դրական է գնատահտում։ ‹‹Չգիտեմ՝ ինչ կլինի․ կյանքը ցույց կտա․․․ Այս ձևաչափը դրական է՝ գործընթացն ավելի դրական կողմը տանելու համար։ Թող խոսեն, քննարկեն․․․ ››։ ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ յուրաքանչյուր […]

Վերահսկիչ պալատը հաստատել է տարեկան հաշվետվությունը

  Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, որը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նիստի ընթացքում ՎՊ խորհուրդը քննարկել և միաձայն հաստատել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը:  

Լատվիայի իշխանությունն փակել է Sputnik–ը

Sputnik Լատվիան պաշտոնական ծանուցում է ստացել ռեսուրսի արգելափակման մասին .lv դոմենային գոտում։ Դոմենը գրանցողի պաշտոնական նամակի համաձայն, որը հղում է անում Լատվիայի ԱԳՆ հարցմանը, «sputniknews.lv դոմենի գրանցումը խախտում է ԵՄ խորհրդի Սահմանափակող միջոցների մասին որոշման պայմանները` կապված Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սպառնալիքի հետ»։ Նամակում ասվում է, որ նշված Որոշման նորմերի խախտումը կարող է […]

Հայաստանի առաջիկա 5-6 տարիների նորմալ զարգացումը կախված է հենց այս բանակցություններից

Իմ խորին համոզմամբ սա լավագույն գործընթացն ու ամենաարդյունավետ ձևաչափն է, որ երբևէ եղել է մեր երկրում որևէ կարևոր օրինագծի ընդունման ժամանակ: Հայաստանի առաջիկա 5-6 տարիների նորմալ զարգացումը կախված է հենց այս բանակցությունների հաջողությունից: Եթե բանակցությունների արդյունքներից գոհ մնան երեք քառյակներն էլ, ապա հաջորդ տարի ընտրություններին հնարավոր է արձանագվի ոչ թե մշտական ու ձևական «մեկ քայլ […]

Մեր ձյուդոյիստներն անհաջող հանդես եկան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում ավարտվել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին, որին մասնակցում էին հայ ձյուդոյիստները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (81 կգ): Երեքն էլ պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում: Նախօրեին մրցագորգ դուրս եկած Գարիկ Հարությունյանը (60 կգ), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ