Լիլուն մայրիկ է դարձել
Երգչոհի Լիլուն հունիսի 3-ին մայրիկ է դարձել: Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է Լիլուի որդին, ում անվանակոչել են Ռոբերտ:
Երգչոհի Լիլուն հունիսի 3-ին մայրիկ է դարձել: Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է Լիլուի որդին, ում անվանակոչել են Ռոբերտ:
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը կասկած չունի՝ այս տարի «Ոսկե գնդակը» ստանալու է «Արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը»՝ լինի դա Եվրոպայի առաջնությունում հաղթելով կամ առանց դրա։ Ռոնալդուն արժանի է դրան, եթե հաշվի առնենք նրա խառնվածքը, գոլերը, տիտղոսները…», – ասել է Կարլոսը «Bernabeu Digital»-ին տված հարցազրույցի ընթացքում։
ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադառնալով Հայկ Խանումյանի՝ ՊԲ հրամանատարի պաշտոնանկության վերաբերյալ նախաձեռնությանը նշել է. «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալե: Սա արդեն զավեշտի է նմանվում: Փաստորեն, Հայկ Խանումյանը մի քանի տարի է տեղեկատվական ու հոգեբանական պլացդարմ է ապահովում Սամվել Բաբայանի […]
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձև: Այլ պարագայում, սա կարելի էր համարել առողջ զարգացում. Գերմանիան, որն անհանգստացած էր իր անցյալով, կարող է յուրահատուկ դեր խաղալ Թուրքիայի՝ պատմության իր մութ էջի հետ հաշվի նստելու հարցում: Սակայն ներկա պահին, սա կարելի է համարել քաղաքական նպատակներով որոշում, հատկապես Գերմանիա-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին: […]
Կենտրոնական բանկից տեղեկացնում եմ, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին, կազմել է 478.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.24 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.58 դրամ (աճել է 9.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 688.61 դրամ (նվազել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (աճել է 0.15 դրամով): Թանկարժեք […]
Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են. – կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին, – դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: ԼՂՀ […]
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության […]
ՌԴ Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտարարել Է, որ Պետդուման 21 տարի առաջ Է որոշում ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման մասին, գրում է РИА Новости-ն։ «Դուք հիշում եք, որ Պետական դուման բավական վաղուց, ավելի ստույգ՝ 1995 թվականին Է համապատասխան որոշում ընդունել»,-ասել Է Նարիշկինը:
Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Գյուղատնտեսական տոնավաճառները անց են կացվում 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը […]
























