04 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀՀ տնտեսվարողները գերի են ընկել. Գուրգեն Արսենյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում Հարկային օրենսգրքի մասին խոսելից ընդգծեց՝  դեմ է առաջարկվող փոփոխություններին, քանի որ սա ոտնձգություն է ՀՀ տնտեսվարող հատվածի վրա:

«Զարմանալի չէ՞, որ ընդդիմության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները նույն ձև քննադատում են այս Հարկային օրենսգիրքը», – ասաց Արսենյանը:

Վերջինս, դիմեց  քաղաքական մեծամասնությանը. «Դուք որսորդներն ենք, նրանք էլ որսն են, և նրանց հետևից ընկնեք, ո՞նց անեք, որ չփախչեն: Սա դիվերսիա է տնտեսության նկատմամբ, բայց դուք այս մարդկանց հարկերից եք աշխատավարձ ստանում: Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն,  այս օրենսգրքով դուք գնում եք ընտրություններին, չե՞ք կարծում, որ սա դիվերսիա է նաև ձեր քաղաքական ծրագրերի վրա: Հարկային նոր օրենսգիրքը կհանգեցնի  արտագաղթի. ՀՀ տնտեսվարողները գերի են ընկել: Դուք այն մարդիկ չեք, որ գերի վերցնեք տնտեսվարողներին, նրանք արդեն իրենց պատասխանը տվել են, նրանք այս ամենը կատարում են հեռանալով՝ քվեարկելով ոտքով»,- նշեց Գուրգեն Արսենյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ