29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վիեննայում կայացել է Նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը

Աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Կարևորելով ՄԽ համանախագահողների մայիսի տասներկուսի հայտարարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել […]

Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տվել /վիդեո/

«Չեմ կարծում, որ նման բան հնարավոր է, չեմ կարծում նաև քաղաքական տեսանկյունից էլ, որ այդպիսի բան հնարավոր է: Հանուն խաղաղության  տարածքներ տրվում են որպես փոխզիջում, բայց նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տվել, որ խնդիրը քաղաքական ճանապարհով խաղաղություն պահպանելն է, ոչ թե իրավիճակային փոփոխություններ անելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին հավանակա՞ն է, որ ՀՀ նախագահի […]

… հանկարծ պարզվում է, որ Շուշին գրավել են չորս մարդով

Այնպես հոգնել եմ եղած հերոսներից էլ, չհերոսներից էլ, իշխանության թալանից էլ, ընդդիմության գրանտներից էլ։ Ինչքան սուտ եք բոլորդ էլ, ինչքան երկերեսանի, ծախու։ Շատ քչերը ինձանից ավելի լավ գիտեն իրական հերոսներին ու չհերոսներին։ Ժամանակին, աշխատանքի բերումով, զրուցել եմ Հայաստանի տարածքի համարյա բոլոր կամավորական ջոկատների, վաշտերի ազատամարտիկների հետ, հատ-հատ լսել նրանց հիշողություններն ու գնահատականները իրենց հրամանատարների, իրենց […]

Երեւանի կանաչ թոքերը փորձում են վերականգնել

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին: Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 250 հազար և ջերմատանն աճեցված ևս 1 մլն ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել են տեղափոխվել […]

Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները

Կոսովոյի Գժակովո քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչների հիմնական մասը պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սաhակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը պարտվեցին: Միակ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:  

Կներեք, հանրությունը պարտավոր չի հավատալ

Ինչ-որ տարօրինակ աղմուկ է համացանցում, ինչ անառողջ աղմուկ, գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ, դե, եթե մեկը ինչ-որ փաստի մասին է խոսում, պիտի ապացուցի, իսկ եթե պարզապես իր կյանքն է պատմում, ինչպես կասեր ընկերներիցս մեկը, կներեք ոչ ես, ոչ էլ հանրությունը պարտավոր չենք հավատալ օդի մեջ ասած խոսքերին։ Գեներալ Մանվելի, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի անվան […]

Մանկական կենտրոնի դաստիարակչուհին կոտրել է կույր երեխայի ձեռքը /վիդեո/

Համացանցում են հայտնվել շոկային կադրեր Սուգուտում գտնվող մանկական կենտրոններից մեկից։ Այստեղ խնամում են սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին։ Ինչպես պարզվել է, դաստիարակչուհին նախաճաշի ժամանակ կոտրել է կոյւր երեխայի ձեռքը, հայտնում է НТВ-ն։ Այժմ դաստիարակչուհին պնդում է, որ չի ցանկացել վնասել փոքրիկին, պարզապես տղան չի լսել իրեն, չի ցանկացել սնվել, եւ ինքը ստիպված է եղել պինդ բռնել նրա […]

Նախագահը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին […]

Հայ կինը լաչակը գցել՝ գդակ է դրել /վիդեո/

Անդրանիկ Տիգրանյանը ապրիլի 2-ից  առաջնագծում է: ԵԿՄ անդամ ազատամարտիկը իր պարտքն է համարում հայրենիքի համար կռվելը: Ազատամարտիկը զենքով ու գրչով` միաժամանակ պայքարի է դուրս եկել, համոզված է, որ խոսքն էլ ուժ ունի.«Մենք դար ենք , մենք քար ենք, ազատամարտիկ ու զինվոր: Մենք հայ ենք, մենք սա ենք, հայ կինը իր լաչակը գցել՝ գդակ է դրել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ