18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Կրակոցներ Շենգավիթում. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են […]

Վանոյի Արմեն Տեր-Սահակյանը` առաջնագծի համար. Առավոտ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80 000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով։ Դատարպարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն Էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել Է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել Է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ։ Նրանք վստահ Էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60, 82 և 120 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նեռնականետից խախտել կրակի դադարեցմանպայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան ամենաանհանդուրժողն են սեռական փոքրամասնությունների հանդեպ

Հայտնի են դարձել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից ամենաապահով և անապահով երկրները: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  ԼԳԲՏ անձանց (սեռական փոքրամասնությունների) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ILGA-Europe» ընկերությունը այս ուղղությամբ հատուկ ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել ինչպես տարբեր երկրներում ԼԳԲՏ անձանց իրավական հավասարության ապահովման պայմաններն ու մակարդակը, այնպես էլ նրանց նկատմամբ ատելության դրսևորումները, խնդրի […]

Ընդունիր Քրիստոսին եւ կտեսնես

Աստված ասում է. «Ես ձեր առաջվա վիճակից ավելի բարիք եմ անելու ձեզ համար, ու պիտի իմանաք, թե Ես եմ Տերը»: Եզեկիել 36:11 Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ կյանքը»: Հովհաննես 14:6 «Ես եկա, որ նրանք կյանք ունենան, եւ որ ավելի առատորեն ունենան»: Հովհաննես  10:10բ «Ով պիտի խմի այն ջրից, որ Ես նրան պիտի տամ, երբեք […]

Ինչ է Աստվածաշունչն ասում բարեգործության մասին

Զգուշացիր խորամանակ մարդուց, քանզի նա չարիք է նյութում. գուցե նա քեզ հավիտենական պարսավանքի տակ դնի: Քո տանը բնակեցրու օտարին եւ նա խռովություն կգցի քո տան մեջ ու կօտարացնի քեզ քո յուրայիններից: Եթե բարիք ես անում, իմացիր` ում ես անում, եւ շնորհ կստանաս քո բարիքի դիմաց: Բարիք արա բարեպաշտին եւ փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, […]

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի այցը ԱՄԷ

Մայիսի 5-ին գահակալության 20-ամյակի առիթով հովվապետական այցով Աբու Դաբի ժամանեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը։ Նույն օրը Արամ Ա կաթողիկոսի և ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարար Նահայան Բին Զայեդ ալ Նահայանի հովանավորությամբ և ՀՀ և Լիբանանի դեսպանների ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց Եկեղեցուն կից գործող նորակառույց «Արա […]

Քոչարյանի հետ` այլ կերպ

«Նմանատիպ հանդիպումները նորմալ են:  Քոչարյանը պաշտոնավարել է Արցախում։ Բնական է՝ նա չէր  կարող անմասն մնալ այս իրավիճակներից, պիտի իր մասնակցությունը բերեր, հանդիպեր Արցախի նախագահին», – անդրադառնալով  Բակո Սահակյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Ի դեպ, Բակո Սահակյանը հանդիպեց  Տեր-Պետրոսյանի հետ, հանդիպման մանրամասները ներկայացվեցին հանրությանը, իսկ այս դեպքում պարզապես հանդիպման մասին  կարճ ինֆորմացիա […]

Մոլախոտերի մեջ

‹‹ՀՀ նախագահի գնահատականների կոշտացումը հանգեցրեց նրան, որ այսօր մեր համանախագահ գործընկերները հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ զետեղված են մտքեր, որոնք արտահայտել է մեր նախագահը››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում  այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով  ներքաղաքական դիրքորոշումներին, մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջադարձային որակվող հայտարարությանը՝  Շարմազանովն ընդգծեց. ‹‹Այս հայտարարությունը տեղավորվում է նախագահ […]

Տարոն Մարգարյանը` վաստակավորներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի վաստակավոր մարզիչ սպորտսմենների հետ, ովքեր այս տարի նշում են իրենց ծննդյան 70-ամյա հոբելյանը: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց ծննդյան առթիվ ու մաղթել քաջառողջություն և բարեկեցություն: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել վաստակաշատ մարզիչներին՝ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ