23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում իշխանության հարցը չի լուծվում, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը. Փաշինյանը` «կեղծ» ընդդիմությունից (վիդեո)

Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այդ, հիշեցնենք, որ կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են վարչապետի թեկնածուի պաշտոնում  և  լիազորում ստվերային կառավարության ձեւավորումը:

«Իսկապես թեժ քաղաքական ամառ  ունեցանք, Ազգային Ժողովի գարնանային  նստաշրջանն ավարտվեց բուռն քննարկումներով, իսկ «Սասնա ծռեր» խումբը  իր քայլով հաստատեց վստահության ճգնաժամի բնույթը: Մենք շարունակում ենք վերապրել Խորենացու փողոցի ամառային օրերը,  բայց հիմա աշուն է, եւ մենք ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա:

Փաշինյանը խոսեց նաեւ առաջիկա ընտրություններից, կարեւորելով 6 հազար վստահված  անձանց  համակարգի ներդրումը:  Նա ասաց, թե Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն: «Հայաստանում իշխանության հարցը չի լուծվում, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: Եթե ընդդիմությունը մեկը չէ, ապա իշխանափոխության հույսերը սին են: ՀՀ քաղաքացին ունի մեկ ձայն, եւ նա պետք է հստակ իմանա, թե ում պետք է տա իր ձայնը»,- հայտարարեց Փաշինյանը: Ըստ նրա` սա կարեւոր է ոչ միայն ընտրության, այլև թավշյա հեղափոխության, այն է՝ հանրահավաքի ժամանակ:

Նա ասաց, թե ժողովուրդը պետք է որոշի` ում է համարում միակ ընդդիմություն: «Մենք չենք լինելու այն քաղաքական հարթակներում, որոնք ժողովրդին տանում են ակնհայտ պարտության հետ, մենք չենք կանգնում այն քաղաքական ուժերի կողքին, ովքեր ունեն մութ պատմություն: Բոլոր նրանք, ովքեր մեզ կոչ են անում մի կողմ դնել սկզբունքները, նմանվում են պարտադրված ամուսնացնողների, օժիտով ամուսնացնողների»,- ընդգծեց պատգամավորը, հավելելով, թե իրենց` քաղաքական  խաթաբալայի մեջ ներքաշելու փորձերը ձախողված են պարտության: Նա նաեւ ասաց, թե այնպիսի սուբյեկտներ, ինչպիսիք են ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որ ընդդիմության հայտ են ներկայացնում, Հայաստանում քաղաքականությամբ չեն կարող զբաղվել:

«Տվեք մեզ իշխանափոխություն իրականացնելու մանդատը, եւ մենք ձեզ կտանք իշխանափոխություն»,- նշեց նա:  Ըստ պատգամավորի` քանի դեռ Հայաստանում չկա  ինստիտուցիոնալ ընդդիմություն, չի կարող լինել իշխանափոխություն: «Թավշյա հեղափոխություն փնտրելուց առաջ պետք է դրա ակունքը ունենալ»-, հայտարարեց ՔՊ կուսակցության վարչության անդամը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ